քեշբեք թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար

15.11.2018 17:10

Կոնվերս բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ուսանողների  միջազգային օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս լոյալության հերթական ակցիայով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, գործարկված CashBack ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել Բանկի՝ ուսանող քարտապանները։

«Ակցիայի շրջանակներում՝ նոյեմբերի  16-18-ը,  Բանկն իր ուսանող հաճախորդներին առաջարկում է կատարել անկանխիկ գնումներ Բանկի <<Ուսանողական>>,  Visa ISIC, ինչպես նաև «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակում տրամադրված պլաստիկ քարտերով, վճարել  Կոնվերս Բանկի  POS տերմինալներով և ստանալ գործարքի/ների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ», - ասել են Բանկում` հավելելով, որ այս տարի, ընդհանուր առմամբ, հաճախորդներին հետ է վերադարձվել ավելի քան 10 մլն ՀՀ դրամ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս բանկը հայտարարում է 25 տոկոսի չափով քեշբեք՝ ուսանողների համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024