ՔՈՉԱՐՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

«Կենտրոնական բանկի`դրամի փոխարժեքի կայունացմանն ուղղված ջանքերը բավարար չէին». ՀՀ երկրորդ նախագահ

23.01.2015 16:13

«Կենտրոնական բանկի`դրամի փոխարժեքի կայունացմանն ուղղված ջանքերը բավարար չէին». ՀՀ երկրորդ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի`դրամի փոխարժեքի կայունացմանն ուղղված ջանքերը բավարար չէին, հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ֆորմալ տեսանկյունից դրամի փոխարժեքի կայունության պատասխանատուն ՀՀ Կենտրոնական բանկն է, որն այդ օրերին կայունացմանն ուղղված որոշակի ջանքեր էր գործադրում՝ իր լիազորությունների շրջանակում: Բայց դեկտեմբերյան իրավիճակում դա ակնհայտորեն բավարար չէր: Իշխանության բոլոր ինստիտուտների հրատապ և համակարգված գործողություններ էին անհրաժեշտ, ազդեցության բոլոր՝ մոնետարային, ֆիսկալ և վարչական գործիքների կիրառմամբ», – նշված է Քոչարյանի հարցազրույցում, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։

Դրամը սկսել էր արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 17-ին դոլարի պաշտոնական փոխարժեքը աճեց 36,86 կետով և կազմեց 527,20 դրամ $1 համար` թարմացնելով 10-ամյա առավելագույն ցուցանիշը։ Կենտրոնական բանկի և Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերից հետո արժութային շուկայում հայկական դրամը դեկտեմբերի 18–ից սկսեց արժևորվել, սակայն վերջին օրերին կրկին սկսեց աճի տեմպեր դրսևորել։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Կենտրոնական բանկի`դրամի փոխարժեքի կայունացմանն ուղղված ջանքերը բավարար չէին». ՀՀ երկրորդ նախագահ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.04.2024