ՖԻՏՉ թեմյով բոլոր նորությունները

Fitch-ը CCC մակարդակի է իջեցրել ազգային արժույթով Ուկրաինայի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը

23.08.2014 14:02

Fitch-ը CCC մակարդակի է իջեցրել ազգային արժույթով Ուկրաինայի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը B- մակարդակից CCC-ի է իջեցրել ազգային արժույթով Ուկրաինայի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով գործակալության տեղեկատվությանը:

Բացի այդ, վարկանիշային գործակալությունը հաստատել է CCC մակարդակում արտարժույթով Ուկրաինայի էմիտենտի երկարաժամկետ դեֆոլտը: Երկրի սահմանագիծը հաստատվել է CCC մակարդակում, իսկ արտարժույթով կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է C նախադեֆոլտային մակարդակում:

Այժմ Ուկրաինան ծանր քաղաքական ճգնաժամ է ապրում, որն անդրադառնում է երկրի տնտեսության և բյուջետային ոլորտի վրա: Կառավարությունը կանխատեսում է, որ 2014 թ.-ին ՀՆԱ-ն կնվազի 5 տոկոսով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Fitch-ը CCC մակարդակի է իջեցրել ազգային արժույթով Ուկրաինայի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024