80 մլն ՀՀ դրամ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սուպերդրույք» ծառայության շրջանակում իր հաճախորդներին ավելի քան 80 մլն դրամ է վերադարձրել

25.01.2018 16:51

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սուպերդրույք» ծառայության շրջանակում իր հաճախորդներին ավելի քան 80 մլն դրամ է վերադարձրել

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկում շարունակում է գործել «Սուպերդրույք» ծառայությունը, որի շրջանակներում վարկառուներին վերադարձվում է ապառիկ վարկի մայր գումարի մինչև 20%-ը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Այն հաճախորդները, ովքեր ձևակերպում են ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում և պարտաճանաչ կերպով կատարում են իրենց ամսական վարկային պարտավորությունները (առնվազն 6 ամիս), ապառիկ վարկի ամբողջական մարման պահին ստանում են վարկի մայր գումարի մինչև 20%-ի չափով հետվերադարձ:

«Արդեն ավելի քան 15 000 վարկառուներ, ովքեր ՎՏԲ-Հայաստան Բանկում ձևակերպել են ապառիկվարկ, «Սուպերդրույք» ծառայության շրջանակներում ետ են ստացել ավելի քան 80 մլն ՀՀ դրամ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը «Սուպերդրույք» ծառայության շրջանակում իր հաճախորդներին ավելի քան 80 մլն դրամ է վերադարձրել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024