BAFT թեմյով բոլոր նորությունները

Անելիք Բանկն առաջինը Հայաստանում դարձել է Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիայի (BAFT) անդամ

26.05.2017 13:24

Անելիք Բանկն առաջինը Հայաստանում դարձել է Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիայի (BAFT) անդամ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկը միջազգային համագործակցության շրջանակում միացել է Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիային (Bankers' Association for Finance and Trade):

Բանկի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, BAFT-ը (գլխավոր գրասենյակը տեղակայված է Վաշինգտոնում) միջազգային բանկային գործառնությունների առաջատար համաշխարհային ասոցիացիա է, որի նպատակն է համախմբել աշխարհի առաջատար ֆինանսական հաստատությունները: BAFT-ի միջոցով ասոցիացիայի անդամները համագործակցում և փոխանակվում են առևտրի ֆինանսավորման և միջազգային գործառնությունների ոլորտում նոր և առկա լուծումների ներդրման լավագույն փորձով, ինչի հետևանքով դյուրանում է հաճախորդներին նորագույն և ժամանակակից պրոդուկտների և ծառայությունների մատուցումը:

Ասոցիացիան նպաստում է համաշխարհային ֆինանսական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովմանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք Բանկն առաջինը Հայաստանում դարձել է Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիայի (BAFT) անդամ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024