Oxford թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և բրիտանական Oxford-ը սկսել են համագործակցել գյուղատնտեսական ոլորտում

29.01.2016 15:10

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և բրիտանական Oxford-ը սկսել են համագործակցել գյուղատնտեսական ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Oxford Microfinance Inititive (OMI) խորհրդատվական ընկերությունը նախաձեռնել են Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին առնչվող համատեղ ծրագիր, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

«Ծրագրի նպատակն է մշակել ռազմավարություն, որն ավելի արդյունավետ կդարձնի պետության կողմից տնտեսության գերակա ճյուղ հայտարարված՝ գյուղատնտեսության ոլորտի միկրովարկավորման հետագա զարգացումը»,-ասված է հաղորդագրությունում:

Ռազմավարության մշակման համար իրականցվող ուսումնասիրությունների  հիմք են  հանդիսանալու ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից իր գործունեության ընթացքում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի վերաբերյալ կուտակած տվյալները:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և բրիտանական Oxford-ը սկսել են համագործակցել գյուղատնտեսական ոլորտում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024