29.01.2016 15:10
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Oxford Microfinance Inititive (OMI) խորհրդատվական ընկերությունը նախաձեռնել են Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին առնչվող համատեղ ծրագիր, տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
«Ծրագրի նպատակն է մշակել ռազմավարություն, որն ավելի արդյունավետ կդարձնի պետության կողմից տնտեսության գերակա ճյուղ հայտարարված՝ գյուղատնտեսության ոլորտի միկրովարկավորման հետագա զարգացումը»,-ասված է հաղորդագրությունում:
Ռազմավարության մշակման համար իրականցվող ուսումնասիրությունների հիմք են հանդիսանալու ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից իր գործունեության ընթացքում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի վերաբերյալ կուտակած տվյալները:
«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկել ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։
Oxford Microfinance Inititive-ը հանդիսանում է Բրիտանական Օքսֆորդի համալսարանականներից համալրված կառույց, որը բազմաթիվ նմանօրինակ ծրագրեր է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում՝ հնարավորություն տալով ուսանողներին գործնականում ծանոթանալ իրական բիզնես գործընթացներին:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: