Նավթն ընդդեմ դոլարի. Կհայտնվի՞, արդյոք, աշխարհում նոր պահուստային արժույթ

23.10.2009 10:23
Նավթն ընդդեմ դոլարի. Կհայտնվի՞, արդյոք, աշխարհում նոր պահուստային արժույթ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դոլարի համար վերջին ժամանակներում այնքան էլ հեշտ չէ: Չնայած ամերիկյան տնտեսության առողջացման նշմարվող նշաններին, ամերիկյան արժույթի նկատմամբ վստահությունը չափազանց դժվարությամբ է վերականգնվում:

Կրակի վրա յուղ են լցնում այն երկրները, որոնք դժգոհ են դոլարի գերիշխանությունից՝ որպես ընդունված համաշխարհին պահուստային արժույթ: Այսօրվա դրությամբ, եթե հավատանք The Independent թերթին, ձևավորվել է «հակադոլարականների նոր ակումբ», որի կազմում են Պարսից ծոցի երկրները, Չինաստանը, Ռուսաստանը, Ճապոնիան և Ֆրանսիան: Հենց այս երկրներն են մշակում նավթի դիմաց դոլարով հաշվարկների կատարումից հրաժարվելու ծրագիրը, որ նախատեսված է հաջորդ 9 տարվա համար:

Աշխարհն իսկապես մտահոգված է: The Independent թերթը, որն աշխարհում մեծ համբավ ունի, հայտարարել է, որ նշված երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարներն արդեն մի քանի անգամ հանդիպումներ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկել են դոլարն այլընտրանքային պահուստային արժույթով փոխարինելու ծրագրերը: Ըստ թերթի՝ հանդիպմանը քննարկվել է արժույթի զամբյուղին նավթի արժեքը կապելու տարբերակը, որի մեջ կմտնեն ճապոնական յենը, չինական յուանը, ոսկին և ևս մեկ արժույթ, որը միասնական կլինի Սաուդյան Արաբիայի, ՄԱԷ-ի, Քուվեյթի և Քաթարի համար:

Նման անցման առնչությամբ հետաքրքրություն են արտահայտել Բրազիլիան և Հնդկաստանը: Եթե խորհրդակցություններն իսկապես ընթանում են, ապա կարելի է ենթադրել, որ նրանց կցանկանա միանալ նաև Վենեսուելան, որը խոշոր արտադրող է Ամերիկայում և ԱՄՆ-ի վաղուցվա հակառակորդը: Բացառված չէ, որ նավթի գինը հաշվարկելիս դոլարից հրաժարվելու գաղափարին կաջակցի նաև Իրանը, որը մեծ դեր ունի ՕՊԵԿ-ում, միաժամանակ ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդը՝ Մերձավոր Արևելքում:

Սակայն իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում դոլարը «նավթային արժույթով» փոխարինելու վերաբերյալ խորհրդակցությունը մեկ բան է, իսկ այդ ուղղությամբ իրականացվող կոնկրետ քայլերը՝ բոլորովին այլ բան: Բանակցությունների ընթացքում «թույլ օղակ» կարող է դառնալ Սաուդիան Արաբիայի, ՄԱԷ-ի, Քուվեյթի և Քաթարի դիրքը: Առաջինն՝ այն պատճառով, որ նրանց միասնական արժույթը դեռ ստեղծված չէ, թեպետ դրա մասին վաղուց են խոսում:

Արժույթը նույնիսկ անվանում ունի՝ «Պարսից ծոցի դինար», սակայն չնայած դրան, այն դեռ միայն տեսիլք է: Հնարավոր է, որ դրա պատճառն այն է, որ ենթադրվող արժութային միության մասնակիցները չեն ցանկանում իրենց վրա վերցնել լրացուցիչ պարտավորություններ (oրինակ՝ սահմանափակել բյուջետային դեֆիցիտի, թույլատրելի պետական պարտքի, սղաճի չափերը և այլն), իսկ պատճառը միգուցե քաղաքական տարաձայնություններն են:

Սակայն պատկերացնենք, որ ճակատագիրը բարեհաճ կգտնվի «Պարսից ծոցի դինարի» նկատմամբ, և այն բարեհաջող կերպով լույս աշխարհ կգա: Փաստ չէ, որ նրա ստեղծողները կցանկանան գործ ունենալ «նավթային արժույթի հետ» (իսկ մտածելիս պատկերացնում ենք, որ արժույթների «նավթային» զամբյուղի մեջ կհայտնվի նաև Պարսից ծոցի դինարը): Սաուդիան Արաբիան, ՄԱԷ-ն, Քաթարն ու Քուվեյթն ավանդաբար հավասարակշռված վերաբերմունք ունեն ԱՄՆ-ի նկատմամբ: Եվ նույնիսկ այն փաստը, որ դոլարի թուլացումը նրանց՝ որպես նավթ-արտադրող երկրների, լուրջ վնասներ է խոստանում, չի փոխում նրանց այդ վերաբերմունքը:

Զարմանալի չէ, որ Սաուդիան Արաբիան և Քուվեյթն առաջինն էին, որ հերքեցին «նավթային արժույթի» ստեղծման մասին բանակցությունների անցկացման փաստը: Սաուդիան Արաբիայի Կենտրոնական բանկի ղեկավար Մուհամմադ ալ-Ջասերը հայտարարել էր, որ իր կառավարությունը «սև ոսկու» գնման և վաճառքի դեպքում որպես հաշվարկվող արժույթ դոլարի օգտագործումից հրաժարվելու մասին որևէ խորհրդատվություններ չի անցկացրել նավթի այլ արտադրողների և խոշոր սպառողների հետ, ինչպիսին Չինաստանն է:

Գրեթե նմանատիպ հայտարարություն են արել նաև Ճապոնիայի ֆինանսական գերատեսչության ղեկավարն ու Քուվեյթի Նավթային արդյունաբերության նախարարության ղեկավարը: Նրանց հետ համաձայնվել է նաև ՌԴ ֆինանսների նախարար Դմիտրի Պանկինը: Եվ այժմ մնում է միայն գուշակել՝ կամ թեմայի բոլոր դերակատարները լավ ական պատրաստեցին վատ խաղում, կամ խոսքը որևէ «խայծի» մասին է, որը հասկանալի չէ, թե ում կողմից է ստեղծվել և ինչ նպատակով:

Ասեկոսեներ հրահրողներին փնտրելն անշնորհակալ գործ է: Կարելի է միայն նշել, որ «դոլարի դեմ դավադրության» մասին տեղեկատվությունը հայտնվեց ճիշտ պահին՝ բազմաթիվ կանխատեսումների ֆոնի ներքո, ըստ որոնց՝ համաշխարհային տնտեսությանը (իսկ դա նշանակում է առաջին հերթին ԱՄՆ-ի տնտեսությանը) սպասվում է ճգնաժամի երկրորդ ալիքը: Վերջին ժամանակներում Ստամբուլում կայացած միջազգային խորհրդաժողովի ընթացքում այդ մասին պերճախոսում էին և ԱՄՀ-ի, և Համաշխարհային բանկի ղեկավարներ Դոմինիկ Ստրոս-Կանն ու Ռոբերտ Զելիկը, և ամերիկացի տնտեսագետ Նուրիել Ռուբինին, ում երկարատև ժամանակով կցվեց «Հռչակավոր դեպրեսիա-2»-ի համբավը, և Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Ստիգլիցը:

Նրանց եզրակացությունները համընկնում են. բացառված չէ, որ այսօրվա ճգնաժամը զարգանա W պատկերի տեսքով, իսկ դա նշանակում է, որ միջնաժամկետային հեռանկարում համաշխարհային տնտեսությանն այդքան էլ լավ ժամանակներ չեն սպասվում: Եվ դժվար թե ինչ-որ մեկը լրջորեն կասկածում է, որ առաջին հարվածն իր վրա կվերցնի դոլարը, որի նկատմամբ վստահությունը խախտվել էր ճգնաժամի առաջին փուլի ժամանակ:

Ընդ որում, տեղի ունեցածին կարելի է մյուս կողմից նայել: ԱՄՆ-ն այդքան էլ շահագրգռված չէ դոլարի ամրապնդմամբ. համաշխարհային այլ դրամական միավորների նկատմամբ ազգային արժույթի «թուլությունը» բարձրացնում է ամերիկացի արտադրողների արտադրանքի մրցունակությունը: Այլ երկրները, ակնհայտ պատճառներով, դրանից հիացած չեն: Եվրամիության ղեկավարներն արդեն բազմաթիվ անգամ հայտարարել են, որ կցանկանային դոլարն առավել ուժեղ տեսնել: Սակայն այժմ թվում է՝ նրանց ցանկությունները չեն կարող իրականանալ:

Ամերիկյան արժույթին «ներքև են հրում» կամ «նավթային դավադրության» (թող լինի նույնիսկ թվացյալ) մասին տեղեկատվությունները, կամ ճգնաժամի երկրորդ ալիքի մասին գուշակությունները: Կրակի մեջ յուղ են լցնում նաև կանխատեսումներն այն մասին, որ 2030 թ.-ին մեծ «յոթնյակին», որի գլխավոր դերակատարը ԱՄՆ-ն է, կփոխարինի G-7-ը, որը բաղկացած կլինի Ռուսաստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Թուրքիայից, Ինդոնեզիայից և Մեքսիկայից:

Այժմ մնում է միայն գուշակել, թե ո՞վ կխաղա գլխավոր դերը թարմացված G-7-ում: Սակայն եթե այս կանխատեսումը, որն, ի դեպ, արել է PricewaterhouseCoopers խորհրդատվական ընկերությունը, հաստատվի, ապա դժվար թե դոլարը պահպանի գլխավոր պահուստային արժույթի դերը:

Անաստասիա Սկոգորյովա, «Ազգային բանկային ամսագրի» գլխավոր խմբագիր՝ հատուկ «ՌԻԱ Նովոստիի» համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև