Նավթ թեմյով բոլոր նորությունները

BFOE նավթի գինը նվազել է և հաստատվել 107 դոլար/բարել մակարդակում

13.01.2014 17:04

BFOE նավթի գինը նվազել է և հաստատվել 107 դոլար/բարել մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. BFOE (Brent, Forties, Oseberg, Ekofisk) հյուսիսծովյան պայմանական նավթախառնուրդի գինը երկամսյա նվազագույն մակարդակի է հասել` իջնելով մինչև 107 դոլար/բարել մակարդակի։ BFOE նավթն այսօր էժանացել է 69 ցենտով (-0,6%), իսկ 21 օրվա ընթացքում դրա միջին ինդիկատիվ գինը 2014 թվականի հունվարի 31–ի հաշվետու օրվա դրությամբ պաշտոնապես կազմել է 106.84 դոլար/բարել։ Դա ամենացածր ցուցանիշն է 2013 թվականի հունվարի 13–ից ի վեր, ասվում է ICE Futures Europe բորսայի նյութերում, գրում է РБК–ն։

Լոնդոնի ICE Futures Europe բորսայում BFOE նավթի գինը ներկայացված է IPE Brent Index ինդիկատորով, որի նշանակությունը մատակարարման համապատասխան ամսվա IPE Brent Crude ֆյուչերսի պայմանագրային ժամանակահատվածի ավարտից հետո սահմանում է այդ գործիքով գործարքների փակման (կատարման) վերջնական գինը։

BFOE նավթախառնուրդը Հյուսիսային ծովի ծանծաղուտում արդյունահանվող հիմնական նավթատեսակների «զամբյուղ» է։ BFOE նավթը Եվրոպայի և Միջերկրային ծովի շուկաներում նավթի գնի որոշման համար բազային տեսակ է համարվում։ BFOE գնից է հաշվարկվում Urals տեսակի ռուսական նավթի շուկայական արժեքը, իսկ IPE Brent Index–ի ցուցանիշով սահմանվում են Brent և Urals նավթային ֆյուչերսներով գործարքների կատարման վերջնական գները ММВБ-РТС բորսայում։ -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on BFOE նավթի գինը նվազել է և հաստատվել 107 դոլար/բարել մակարդակում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ԱՄՆ–ի ՀՆԱ–ի թույլ տվյալների պատճառով նավթային ֆյուչերսների գները նվազել են

26.06.2013 19:55

ԱՄՆ–ի ՀՆԱ–ի թույլ տվյալների պատճառով նավթային ֆյուչերսների գները նվազել են

ԱՄՆ–ի ՀՆԱ–ի թույլ տվյալները չկարողացան օգնել Brent և Light Sweet նավթային ֆյուչերսների գներին, որոնք օրվա սկզբից հիմնականում նվազում էին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԱՄՆ–ի ՀՆԱ–ի թույլ տվյալների պատճառով նավթային ֆյուչերսների գները նվազել են

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Նավթի գինն իջնում է ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի կապակցությամբ գոյություն ունեցող մտավախությունների ֆոնի ներքո

27.06.2011 14:31

Նավթի գինն իջնում է ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի կապակցությամբ գոյություն ունեցող մտավախությունների ֆոնի ներքո

Նավթի գինն իջնում է ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի կապակցությամբ գոյություն ունեցող մտավախությունների ֆոնի ներքո:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Նավթի գինն իջնում է ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի կապակցությամբ գոյություն ունեցող մտավախությունների ֆոնի ներքո

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Նավթն ընդդեմ դոլարի. Կհայտնվի՞, արդյոք, աշխարհում նոր պահուստային արժույթ

23.10.2009 10:23

Նավթն ընդդեմ դոլարի. Կհայտնվի՞, արդյոք, աշխարհում նոր պահուստային արժույթ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դոլարի համար վերջին ժամանակներում այնքան էլ հեշտ չէ: Չնայած ամերիկյան տնտեսության առողջացման նշմարվող նշաններին, ամերիկյան արժույթի նկատմամբ վստահությունը չափազանց դժվարությամբ է վերականգնվում: Կրակի վրա յուղ են լցնում այն երկրները, որոնք դժգոհ են դոլարի գերիշխանությունից՝ որպես ընդունված համաշխարհին պահուստային արժույթ: Այսօրվա դրությամբ, եթե հավատանք The Independent թերթին, ձևավորվել է «հակադոլարականների նոր ակումբ», […]

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Նավթն ընդդեմ դոլարի. Կհայտնվի՞, արդյոք, աշխարհում նոր պահուստային արժույթ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
27.04.2024