ՀՀ սոցապահովության պետական ծառայության ղեկավարը 2010թ.-ին տնտեսության 1-2% աճ է կանխատեսում

26.10.2009 17:48
ՀՀ սոցապահովության պետական ծառայության ղեկավարը 2010թ.-ին տնտեսության 1-2% աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2010թ.-ին Հայաստանում տնտեսության 1-2 տոկոս աճ է կանխատեսվում, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն առընթեր Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը:

«Վերջին երկու ամսվա ընթացքում տնտեսական անկումը դանդաղել է, և այժմ մենք դրական միտումներ ունենք, որոնք հույս են ներշնչում, որ 2010թ.-ին տնտեսական աճ կգրանցվի: Փոքր, սակայն աճ», - տեղեկացրեց նա:

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, 2009թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը կրճատվել է 18,3 տոկոսով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև