31.10.2016 13:09
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական աճը, երկրի 2017 թ.-ի պետական բյուջեի նախագծի համաձայն, նախատեսված է 3,2 տոկոսի սահմանում, երկուշաբթի ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ հանձնաժողովներում ներկայացնելով պետբյուջեի նախագիծը:
Ինչպես նշեց վարչապետը, հաշվի առնելով ստեղծված տնտեսական միջավայրը և ակնկալվող տնտեսական պասիվությունը` կապված կայանալիք ընտրությունների հետ, տվյալ ցուցանիշի ապահովումը նշանակալի ջանքեր կպահանջի կառավարությունից:
«Մենք վստահեցնում ենք, որ կանենք մեզանից կախված ամեն ինչ` այս ցուցանիշի ապահովման համար», - հայտարարեց Կարապետյանը:
ԱՎԾ տվյալների համաձայն, 2016 թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 1,5 տոկոս, մինչդեռ առաջին եռամսյակում կազմել է 4,5 տոկոս: Պետական բյուջեի համաձայն, 2016 թ.-ին ՀՆԱ աճը նախատեսված է 2,2 տոկոսի չափով: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: