VivaCell-ի 2010թ.-ի ներդրումները նախատեսված են 55$ միլիոնի չափով

30.10.2009 13:34
VivaCell-ի 2010թ.-ի ներդրումները նախատեսված են 55$ միլիոնի չափով

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2010թ.-ին VivaCell ընկերության իրականացրած ներդրումները նախատեսված են 55 միլիոն դոլարի չափով, հինգշաբթի Սևանում լրագրողներին է ասել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նրա խոսքերով, սա դեռ դրամական միջոցների ներդրման նախնական չափն է, որը հաստատված չէ Խմբի տնօրենների խորհրդի կողմից:

«Ներդրումային ծրագրի քննարկումից հետո ներդրումների վերջնական ծավալը կարող է փոխվել», - ասել է Յիրիկյանը:

ՄՏՍ-ի փոխնախագահ Օլեգ Ռասպոպովն իր հերթին նշել է, որ վերջնական ծրագիրը դեռ քննարկման փուլում է:

«Մենք ուսումնասիրում ենք 2010թ.-ի ներդրումների ծավալը, որը վճարումների տեսակետից պակաս չի լինի, իսկ սարքավորումների շահագործման տեսակետից կարող է նույնիսկ գերազանցել 2009թ.-ին նախատեսված 50 միլիոն դոլարը», - ասել է Ռոսպոպովը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ ընկերությունն ամբողջովին կկատարի 2009թ.-ի համար նախատեսված ներդրումները, իսկ արտոնյալ գնումների արդյունքում մնացած միջոցները կուղղվեն նոր նախագծերի իրագործմանը:

«Մենք կներդնենք միջոցներ և կաջակցենք ընկերության մենեջմենթին նորարարությունների նախագծերում, ինչի կապակցությամբ ընկերությունը հայկական շուկայում կմնա ամենանորարարը, ինչի համար նա ունի անհրաժեշտ բոլոր ֆինանսական և մարդկային ռեսուրսները», - ասել է Ռասպոպովը:

Նա ընդգծել է, որ ՄՏՍ-ը կշարունակի ներդրումներ կատարել հայկական շուկայում ընկերության առաջատար դիրքերը պահպանելու նպատակով, որի համար նա ունի բոլոր միտումներն ու մնում է միայն բարձրացնել ծառայությունների որակը:

Նրա խոսքերով, ՄՏՍ-ը նույնիսկ կաջակցի բոլոր ձեռնարկումներին՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում Հայաստանում ընկերության կողմից իրականացվող բոլոր կառուցական առավելությունները, նախաձեռնություններն ու նախագծերը պահպանելու և զարգացնելու նպատակով:

«Մենք գոհ ենք դրանց արդյունավետվությունից և պահանջարկից և 2010 թ.-ին կշարունակենք զարգացնել նոր ուղղություններ՝ կրթություն, մշակույթ, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանում՝ շեշտադրելով էկոլոգիապես մաքուր զարգացումը», - ասել է Ռասպոպովը:

VivaCell-MTS («Ղ-Տելեկոմ») Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայությունների լայն շրջանակ։

Ընկերությունն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։
VivaCell-MTS-ի բաժնետոմսերի 80% բաժնետերը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (МТС) ԲԲԸ-ն է, իսկ մնացած 20%-ը պատկանում է Fattouch Group լիբանանյան ներդրումային ընկերությանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև