ԱԿԲԱ բանկին բաժին է ընկնում Հայաստանի ֆիզիկական անձանց վարկավորման ավելի քան 20 տոկոսը

15.12.2009 13:32
ԱԿԲԱ բանկին բաժին է ընկնում Հայաստանի ֆիզիկական անձանց վարկավորման ավելի քան 20 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկին բաժին է ընկնում Հայաստանի ֆիզիկական անձանց վարկավորման ավելի քան 20 տոկոսը, և այս ցուցանիշով բանկը զբաղեցնում է բանկային համակարգի առաջին տեղը։

Բանկերի՝ 2009 թվականի երրորդ եռամսյակի գործունեության միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տեղեկատվության համաձայն, ֆիզիկական անձանց տրամադրած վարկերի ծավալը կազմել է 53,4 մլրդ դրամ 2008 թվականի նույն ժամանակահատվածի 48,4 մլրդ դրամի փոխարեն։

ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի տեսակարար կշիռը մասնավոր հատվածի համախառն վարկերում և փոխառություններում 2009 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմում են 62,9 տոկոս, մինչդեռ ընդհանուր առմամբ բանկային համակարգով այն հավասարվում էր մոտ 38,7 տոկոսի։ Միաժամանակ հայկական բանկերի կողմից 30.09.2009թ. դրությամբ ֆիզիկական անձանց տրամադրած վարկերի համախառն ծավալը կազմել է 261 մլրդ դրամ՝ 30.09.2008 թ.-ին 288,7 մլրդ դրամի դիմաց։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, իր վարկային պորտֆելի 6,2 մլրդ դրամն ԱԿԲԱ-կրեդիտ Ագրիկոլ բանկն ուղղել է դեպի արդյունաբերություն, ինչը կազմում է երկրի առևտրային բանկերի կողմից տվյալ ճյուղի համախառն վարկավորման 5,3 տոկոսը։ Միաժամանակ 31,5 մլրդ դրամը տրամադրվել է գյուղատնտեսությանը, ինչը կազմում է հայկական բանկերի բոլոր գյուղատնտեսական վարկերի 69,2 տոկոսը։

ԱԿԲԱ Կրեդի Ագրիկոլ բանկ սպառողական վարկերի ծավալը կազմել է 18,8 մլրդ դրամ կամ Հայաստանի բանկերի սպառողական վարկավորման 13,8 տոկոսը։

Բացի այդ, 16 մլրդ դրամ բանկն ուղղել է առևտրին (առևտրի համախառն վարկավորման մոտ 11 տոկոս), 4,2 մլրդ դրամ՝ տրանսպորտի և կապի ոլորտ (24,7 տոկոս), 970,8 մլն դրամ՝ շինարարություն (մոտ 2 տոկոս)։ Բանկի հիփոթեկային պորտֆելը կազմել է 3,3 մլրդ դրամ։

Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկը ստեղծվել է 1996թ. Եվրամիության «TACIS»ծրագրի շրջանակներում:

Ֆրանսիական Credit Agricole բանկի Credit Agricole Consultant խորհրդատվական ծառայությունը հոլանդական Rabobank և գերմանական DG-Ագրոպրոգրեսս ընկերությունների հետ համատեղ հաջողությամբ իրակացրեցին բանկի ստեղծման եռափուլ ծրագիրը: ACBA բանկի և աշխարհի խոշորագույն բանկերից մեկի` ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի միջև երկար տարիների փոխշահավետ համագործակցությունը հանգեցրին նրան, որ 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում բանկի կապիտալում:

ACBA բանկը վերակազմավորվեց փակ բաժնետիրական ընկերության և վերանվանվեց ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկի:

Համաձայն պաշտոնական բալանսային տվյալների, 2009 թվականի սեպտեմբերի 30-ին «ԱԿԲԱ Կրեդի Ագրիկոլ բանկի» ընդհանուր ակտիվները կազմել են 148,8 մլրդ դրամ, բանկի պարտավորությունները՝ 119,7 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 29,2 մլրդ դրամ, իսկ 2009 թվականի հունվար-սեպտեմբերի արդյունքներով մաքուր հասույթը՝ 2,7 մլրդ դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև