ՀՀ-ում 2009թ.-ի հունվար-դեկտեմբերին տնտեսական անկումը 14,4 տոկոս է կազմել

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/. Օպերատիվ վիճակագրական տվյալներով, Հայաստանի ՀՆԱ-ն , 2009 թ.-ի հունվար-դեկտեմբերին կրճատվել է 14,4 տոկոսով։

Ինչպես «Առկա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՆԱ ծավալը կազմել է 3165,5 մլրդ դրամ (8380 մլն դոլար)։

Վիճակագրական տվյալների համաձայն, 2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցվել է սպառողական գնաճ՝ 3,4 տոկոսով՝ 2008թ. հունվար-փետրվարի համեմատ։

Միևնույն ժամանակ 2008 թ.-ի դեկտեմբերի համեմատ գրանցվել է տվյալ ցուցանիշի անկում 6,5 տոկոսով։

Հաշվետու ժամանակաշրջանում արդյունաբերական ապրանքների արտադրողների գներն ավելացել են 7,1 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին արտադրվել է 663,9 մլրդ դրամի արդյունաբերական ապրանք, ինչը 7,8 տոկոսով քիչ է անցյալ տարվա ցուցնիշից։

2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքներով, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4001,9 մլն դոլար՝ 27 տոկոսով կրճատվելով 2008թ. ժամանակաշրջանի համեմատ։

Պետբյուջեի համաձայն, 2009թ.-ին ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսված էր 9,2 տոկոսի չափով։ ($1 – 377,75 դրամ). –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Յունիբանկի UNIMobile հավելվածում հասանելի են դարձել հեռախոսահամարով դրամական փոխանցումները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img