Հունվար-օգոստոսին Հայաստանում 7,7% գնաճ է գրանցվել

24.09.2010 11:37
Հունվար-օգոստոսին Հայաստանում 7,7% գնաճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճ է գրանցվել 7,7 տոկոսի մակարդակում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ընդ որում, հունվար-օգոստոսին, 2009թ.-ի դեկտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական գների 5% աճ:

Պետբյուջեի համաձայն, 2010 թ.-ի վերջին Հայաստանում գնաճը ծրագրված է 4 տոկոսի մակարդակում ((±1,5%):-0-

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական, ժամի լուր | Comments Off

Բանալի բառեր: , ,

Կարդացեք նաև

Comments are closed.

Новости SelectorNews