«Հայփոստի» շահույթը 2009 թ. 1,2 մլրդ դրամ է կազմել

04.02.2010 18:01
«Հայփոստի» շահույթը 2009 թ. 1,2 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական «Հայփոստ» ՓԲԸ փոստային օպերատորն առաջին անգամ վերջին տարիների ընթացքում տարին ավարտել է 1,2 մլրդ դրամի շահույթով, ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

«Հայկական «Հայփոստ» ՓԲԸ փոստային օպերատորը 2009 թ.-ին զգալի առաջընթացի է հասել»,- հինգշաբթի լրագրողներին ասաց նա:

Ըստ նրա՝ 2009 թ.-ին վերանորոգվել են 30 փոստային բաժանմունքներ: Ընդ որում դրանք գտնվել են ՀՀ մարզերում, մասնավորապես, գյուղական վայրերում:

«Եվս ավելի քան 50 փոստային բաժանմունքներ ծրագրվում է նորոգել ընթացիկ տարում»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ դրանով անցյալ տարի զգալի առաջընթաց է գրանցվել բնակչության համար փոստային ծառայությունների մատչելիության ավելացման հարցում:

Ընդ որում նախարարը կարծիք հայտնեց, որ հետագայում վստահված կառավարման մասին պայմանագրի շրջանակներում բոլոր պարտավորությունները կկատարվեն ինչպես հարկն է:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր «Հայփոստ» ՓԲԸ գլխավորչ տնօրենի պաշտոնակատար Արման Խաչատրյանը, 2010 թ.-ին ծրագրվում է նորացված բաժանմունքների թիվը հասցնել 250-300-ի, իսկ 2-3 տարում ծրագրվում է լիովին նորացնել ողջ համակարգը:

Նորացման շրջանակներում իրականացվում է փոստային բաժանմունքների նորոգում և վերակառուցում, ենթակառուցվածքի նորացում, տեխնիկական վերազինում և ծրագրային ապահովման թարմացում: Նախատեսվում է նաև կադրերի վերապատրաստման և on-line սպասարկման համակարգի ներմուծման աշխատանքների ծրագիր:

«Հայփոստ» ընկերությունը հոլանդական «Haypost Trust Management»-ին վստահված կառավարման հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվել է Երևանում՝ 2006թ. նոյեմբերի 30-ին։ Պայմանագրի համաձայն, «Հայփոստ» ընկերությունը վստահված կառավարման է տրվում 5 տարի ժամկետով՝ պայմանագիրը նույն ժամկետով երկարացնելու իրավունքով։ --0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև