Հայաստանի ֆինանսական շուկան պետք է զարգանա. ԱՄՀ

12.02.2010 18:06
Հայաստանի ֆինանսական շուկան պետք է զարգանա. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական շուկան պետք է զարգանա, հայտարարեց Երևան ժամանած Արտարժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության ղեկավար Մարկ Լյուիսը «Կապիտալ» թերթին տված հարցազրույցում։

«Դա վերաբերում է և՛ բորսային, և՛ կորպորատիվ պարտատոմսերի շուկային, և՛ նույնիսկ պետական արժեթղթերի շուկային, և՛ իհարկե բանկերին ու նրանց կողմից տրվող վարկերին»,- ասաց նա։ Լյուիսի խոսքերով, այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ են կատարել թե ԱՄՀ-ն, թե ՀԲ-ն, թե նրանց մյուս գործընկերները, նաև՝ Հայաստանի իշխանությունները: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև