Հայկական դրամի արժեզրկումը կշարունակվի. Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամը կշարունակի արժեզրկվել, կարծում է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Ես արդեն ասել եմ նախորդ տարվա վերջին, որ դրամի արժեզրկման ընդհանուր միտումը կշարունակվի նաև 2010 թվականին։ Իմ նախորդ տարվա կանխատեսումներով՝ դրամը կայուն կմնա 2010 թվականի մի քանի ամիսներին, իսկ այնուհետև նրան արժեզրկում է սպասում։ Այդպես էլ տեղի ունեցավ։ Կարծում եմ, որ նման միտումը կպահպանվի նաև հետագայում»,- հինգշաբթի ասաց Բագրատյանը մամուլի ասուլիսում։

Նախկին վարչապետի կարծիքով՝ 2010 թվականի կեսին դոլարի փոխարժեքը կհասնի 450 դրամի։

2010 թվականի մարտի 1-18-ը հայկական դրամն արժեզրկվեց 19,82 կետով՝ 384,54-ից մինչև 404,36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց, սակայն արդեն մեկ շաբաթ անց՝ մարտի 25-ի դրությամբ, դրամն ամրապնդվեց մինչև 394,40 դրամ մեկ դոլարի դիմաց։

Ըստ նախկին վարչապետի՝ դրամի արժեզրկումը զսպել որոշ չափով կարող է օտարերկրյա վարկերի ներգրավումը, բայց նմանատիպ գործողությունների արդյունքը ժամանակավոր կլինի, և դրամի արժեզրկումը կշարունակվի։

Հայաստանի կառավարության նախկին նախագահը հայտարարեց, որ 2009 թվականի մարտյան իրադարձություններն էական վնաս հասցրեցին երկրի բանկային համակարգին, հանգեցրեցին դրամային ավանդների արժեզրկմանը։ Միաժամանակ, ըստ նրա, 400 հազար ավանդատուներից ոչ ոք բանկերից փոխհատուցում չպահանջեց, ինչը աներևակայելի է համաշխարհային պրակտիկայում։

Հայաստանի Կենտրոնական բանկը 2009 թվականի մարտի 3-ին վերադարձավ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ինչի արդյունքում դրամի միջին կշռված փոխարժեքը ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ ընկավ 66,36 կետով մարտի 2-ի համեմատ և կազմեց 372,11 դրամ մեկ դոլարի դիմաց։ Բանկերի կորուստներն, ըստ ԿԲ-ի, միայն մեկ օրվա ընթացքում կազմեցին 4,7 մլրդ դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Եվրոյի և դոլարի փոխարժեքը բարձրացել է, ռոււբլին՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 0․14 կետով և կազմել 429․12 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0645 կետով և կազմել 5․0629 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img