Հայկական դրամի արժեզրկումը պայմանավորված է վճարային հաշվեկշռի սեզոնայնությամբ և ռուսական ռուբլու արժեզրկման սպասումներով

25.02.2014 13:34
Հայկական դրամի արժեզրկումը պայմանավորված է վճարային հաշվեկշռի սեզոնայնությամբ և ռուսական ռուբլու արժեզրկման սպասումներով

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի արժեզրկման միտումը պայմանավորված է վճարային հաշվեկշռի սեզոնային շտկումներով և ռուսական ռուբլու արժեզրկման սպասումներով, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։

Ըստ նրա, հայկական արժույթի որոշակի արժեզրկումը պայմանավորված է վճարային հաշվեկշռի սեզոնայնությամբ, որը «մշտապես դիտվում է փետրվար–մարտին»։

Ստեփանյանը միաժամանակ նշեց, որ Կենտրոնական բանկն ուշադիր հետևում է համաշխարհային զարգացումներին` հաշվի առնելով դրանց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

«Քանի որ ԱՄՆ–ն տնտեսական աճի տեմպերի լավ ցուցանիշներ է ցուցադրում, և Դաշնային պահուստային համակարգը կրճատում է իր ընդլայնողական քաղաքականությունը, բազմաթիվ զարգացող երկրներ, ըստ էության, տնտեսական աճի տեմպերի թուլացում են գրանցել, բացառությամբ Չինաստանի, և դրանց արժույթներն արժեզրկվում են։ Այդ համատեքստում մենք բնականաբար հետևում ենք զարգացումներին և դրանց հնարավոր ազդեցությունները մեր երկրի տնտեսության վրա» ,– ասաց ԿԲ խորհրդի անդամը։

Ստեփանյանը նշեց նաև, որ, այս տարվա հունվար–փետրվարի օպերատիվ տվյալների համաձայն, Հայաստանի համար տրանսֆերտների և արտահանման ցուցանիշների մասով բացասական փոփոխություններ չեն նկատվել, իսկ դրամի որոշակի արժեզրկման մեջ տարօրինակ ոչինչ չկա։

ԿԲ օպերատիվ տվյալներով, 2014 թվականի հունվարին և առաջին կեսին դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների աճը կազմել է մոտ 10 տոկոս, ինչը համահունչ է 2013 թվականի ցուցանիշներին։

ԿԲ համաձայն, հայկական դրամը 2014 թվականի սկզբից աստիճանաբար արժեզրկվում էր։ Այսպես, եթե հունվարի 8–ին` 2014 թվականի առաջին աշխատանքային օրը, Հայաստանի Կենտրոնական բանկի հաստատած դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ կազմում էր 405.95 դրամ մեկ դոլարի դիմաց, ապա այսօր այն հասել է մեկ դոլարի դիմաց 412.81 դրամի։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև