Բանկային համակարգի պարտավորություններն աճել են 4,79%

01.06.2010 15:32
Բանկային համակարգի պարտավորություններն աճել են 4,79%

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները մարտի 31-ի դրությամբ կազմել են 1122,3 մլրդ դրամ՝ տարեսկզբի համեմատ աճելով 51,3 մլրդ դրամով կամ 4,79 տոկոսով (աճը տարվա ընթացքում՝ 25,03 տոկոս)։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համապատասխան՝ ընդհանուր պարտավորությունների ծավալով առաջատար է դարձել ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը 138,2 մլրդ դրամ ցուցանիշով՝ առաջին եռամսյակում ավելանալով 10%-ով: ՀՀ բանկային համակարգի ընդհանուր պարտավորություններում տվյալ բանկին բաժին է ընկնում դրանց մեծության 12,32%-ը:

Երկրորդ տեղը զբաղեցնում է HSBC-Հայաստան Բանկը 120,8 մլրդ դրամով (բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունների 10,76 %), այնուհետև ՎՏԲ Հայաստան բանկն է՝ 99,8 մլրդ դրամով (8,89 տոկոս), Հայբիզնեսբանկը՝ 99,1 մլրդ դրամով  (8,83%) և Յունիբանկը՝ 91,8 մլրդ դրամ (8,18%)։Բանկային համակարգի բոլոր պարտավորությունների ավելի քան կեսը՝ շուրջ 50,1%, կենտրոնացված է այս բանկերում՝ տվյալ ցուցանիշով առաջատարներում:

Միաժամանակ, պարտավորությունների աճի ցուցանիշով առաջատարների եռյակում է Բիբլոս Բանկ Հայաստանը՝ փոփոխությունն առաջին եռամսյակի ընթացքում 48,95 տոկոոսվ՝ մինչև 13,7 մլրդ դրամ, Մելլաթ բանկը՝ 34,33 տոկոսով՝ մինչև 9,1 մլրդ դրամ և Պրոմեթևս Բանկը՝ 31,35 տոկոսով՝ մինչև 15,5 մլրդ դրամ։

2010 թ.-ի մարտի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 22 բանկ 387 մասնաճյուղերով: –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև