Առաջին եռամսյակում ՀՀ բանկեր դրամական միջոցների մաքուր ներհոսքը կազմել է 23,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Առաջին եռամսյակում Հայաստանի բանկեր դրամական միջոցների մաքուր ներհոսքը կազմել է 23,1 միլիարդ դրամ (շուրջ 60,2 միլիոն դոլար առաջին եռամսյակի միջին փոխարժեքով՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց 384,08 դրամ):

Առաջին եռամսյակի արդյունքների մասին բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ մարտի 31-ի դրությամբ դրամական միջոցների մնացորդը ու դրանց հավասարեցված միջոցները բանկերի մոտ հասել է 366,3 միլիարդ դրամի՝ տարեսկզբի 343,2 միլիարդ դրամի դիմաց:

Միաժամանակ բանկերի օպերացիոն գործունեության արդյունքում գրանցվել է դրամական միջոցների ներհոսք, որը կազմել է 19,7 միլիարդ դրամ: Ներդրումային գործունեության արդյունքում գրանցվել է 558,1 միլիոն դրամի արտահոսք, ընդ որում ֆինանսական գործունեության արդյունքում գրանցվել է 3,7 միլիարդ դրամի արտահոսք: Դրամական միջոցների և դրանց համարժեք միջոցների վրա արտարժույթի փոխարժեքների փոփոխությունների ազդեցությունը դրական է եղել և կազմել է 7,8 միլիարդ դրամ:

Բանկերի թվում, որոնց մոտ տեղի է ունեցել դրամական միջոցների և դրանց հավասարեցված միջոցների առավել զգալի ավելացում, հարկ է նշել ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 14,8 միլիարդ դրամով՝ մինչև 59 միլիարդ դրամ, Ամերիաբանկը՝ 10,5 միլիարդ դրամի աճ՝ մինչև 31,4 միլիարդ դրամ, Արդշինինվեստբանկը՝ 4,3 միլիարդ դրամի աճ՝ մինչև 47,1 միլիարդ դրամ և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՝ 3,4 միլիարդ դրամի աճ՝ մինչև 13,7 միլիարդ դրամ:

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն՝ տասը բանկերի մոտ 17,8 միլիարդ դրամի դրամական միջոցների արտահոսք է գրանցվել, այս ցուցանիշով առաջատարի դիրքում գտնվող չորս բանկերի մոտ ընդհանուր մաքուր ներհոսքը կազմել է 33,1 միլիարդ դրամ:

Մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 22 բանկ՝ 387 մասնաճյուղով: (1 դոլարը 369,97 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Յունիբանկի UNIMobile հավելվածում հասանելի են դարձել հեռախոսահամարով դրամական փոխանցումները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img