Բանկերի վարկային ներդրումները ՀՀ տնտեսությունում հուլիսի վերջին կազմել են 767,1 մլրդ դրամ

10.09.2010 13:24
Բանկերի վարկային ներդրումները ՀՀ տնտեսությունում հուլիսի վերջին կազմել են 767,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն վարկային ներդրումները ռեզիդենտ տնտեսությունում հուլիսի վերջին կազմել են 767,1 մլրդ դրամ՝ հունիսի ցուցանիշի նկատմամբ աճելով 1,5 տոկոսով կամ ավելի քան 11,6 մլրդ դրամով։ Այդ տեղեկատվությունը պարունակվում է Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում տեղադրված 2010 թվականի հուլիսի ՀՀ ԿԲ ամսական տեղեկատուում:

Նշենք, որ բանկերի համախառն վարկային ներդրումների առավելագույն՝ 21,3 տոկոս մասնաբաժինը բաժին է ընկնում առևտրի ոլորտին՝ 21,3%։ Այս ոլորտին հաշվետու ժամանակահատվածում բանկերը շուրջ 163,4 մլրդ դրամ են ուղղել (աճը նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ կազմել է 0,8 տոկոս)։

Երկրորդ տեղում է արդյունաբերության ոլորտը՝ 20,1 տոկոս մասնաբաժնով, որի վարկավորումը նախորդ ամսվա համեմատ աճել է 0,2 տոկոսով և կազմել է 152,4 մլրդ դրամ։

Երրորդ տեղում են սպառողական վարկերը՝ 18,7 տոկոս մասնաբաժնով, որոնք հունիսի համեմատ կրճատվել են 0,4 տոկոսով։ Առևտրային բանկերի սսպառողական վարկերը Հայաստանի ռեզիդենտ տնտեսությունում հուլիսի վերջին կազմել են 143,3 մլրդ դրամ։ Բանկերի հիփոթեքային վարկերը ռեզիդենտ տնտեսությունում կազմել են շուրջ 85,1 մլրդ դրամ՝ հունիսի ցուցանիշների համեմատ աճելով 2 տոկոսով։

Միաժամանակ բանկերը հաշվետու ժամանակահատվածում շինարարության ոլորտ են ուղղել 63,3 մլրդ դրամ (աճը՝ 7,7 տոկոս նախորդ ամսվա համեմատ)։ Բացի այդ, գյուղատնտեսության վարկավորումը հունիսի վերջին կազմել է 51,5 մլրդ դրամ՝ աճելով 5,7 տոկոսով, սպասարկման ոլորտի վարկավորումը՝ շուրջ 35,2 մլրդ դրամ (աճը՝ 3,2 տոկոս), իսկ տրանսպորտի և կապի ոլորտի վարկավորումը՝ 23,9 մլրդ դրամ (աճը 7,7 տոկոս)։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՌԵԶԻԴԵՆՏ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ

(մլն դրամ)

Վարկավորման ոլորտներ

Դեկտեմբեր

2009

Հունվար

2010

փետրվար

2010

Մարտ

2010

Ապրիլ

2010

Մայիս

2010

Հունիս

2010

Հուլիս

2010

Արդյունաբերություն

146969

146932

145142

153255

136598

139353

152072 152424
Գյուղատնտեսություն

44177

43216

44802

48058

47846

47608

48690

51526

Շինարարություն

54132

52610

53873

57481

59553

59380

58775

63299

Տրանսպորտ և կապ

15430

15070

15393

17841

20096

20738

22189

23911

Առևտուր

145492

141092

149611

160976

158626

161574

164691

163368

Սպասարկման ոլորտ

29712

29523

31238

32434

34954

35339

34115

35171

Սպառողական վարկեր

136435

135890

138630

142711

144277

145271

143833

143324

Հիփոթեքային վարկեր

83960

81964

82486

85140

83761

83502

83483

85127

Այլ

42613

42620

42986

44686

46923

48686

47686

48997

Ընդամենը

698920

688918

704162

742583

732633

741449

755537

767147


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև