Ինեկոբանկը հայտարարել է փոքր և միջին բիզնեսի աջակցության ակցիայի մասին

15.10.2010 14:10
Ինեկոբանկը հայտարարել է փոքր և միջին բիզնեսի աջակցության ակցիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը փոքր և միջին բիզնեսի աջակցության եռամսյա ակցիայի շրջանակներում կրճատել է վարկերի տոկոսադրույքները՝ նախկին 12 տոկոսոից մինչև 9,5 տոկոս տարեկան, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Աղբյուրի համաձայն՝ վարկերի գումարը սկսվում է 100 հազ. ԱՄՆ դոլարից կամ 80 հազար եվրոյից, իսկ ժամկետները տատանվում են 3-12 ամիսների սահմաններում։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ակցիան կտևի մինչև 2011թ.-ի հունվարի 1-ը։Բացի այդ, Ինեկոբանկը հայտնել է «Ապառիկ+»  տարեկան սպասարկման քարտերի 50 տոկոս նվազման մասին։ Առաջին տարվա ընթացքում տվյալ քարտի սպասարկումն այժմ 1500 դրամ կկազմի։

Տվյալ ակցիայից կարող են օգտվել այն հաճախորդները, որոնք Ինեկոբանկի հետ կկնքեն ապառիկ առևտրի «Պարտքի տարաժամկետ մարման պայմանագիր»։

Միաժամանակ հաճախորդը հայտ է ներկայացնում, որտեղ նշում է 100 մինչև 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում վարկային գծի նախընտրելի գումարը։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թ. փետրվարի 7-ին: 1997 թ.-ի դեկտեմբերից բանկն առաջինը Հայաստանում սկսեց վարկերի միջոցով սպասարկել լայն սպառման ապրանքների առևտուրը: Ինեկոբանկի բաժնետերերի թվում են Կ.Սաֆարյանը՝ 33,2% բաժնով, Ա.Բալոյանը՝ 37,1%, KfW բանկային խմբի անդամ, DEG ընկերությունը (Deutsche Investititions-und Entwicklunsgesellschaft mbH)՝ 13,5%-ով, ՄՖԿ՝ 10 տոկոսով:

Բանկը համագործակցում է ՎԶԵԲ, USAID, KfW, Առևտրի ու զարգացման Սևծովյան բանկի և այլ միջազգային կազմակերպությունների հետ:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2010 թ.-ի հունիսի 30-ին բանկի ակտիվները 46,9 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները՝ 35,2 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 11,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 31,9 մլրդ դրամ, պարտավորությունները հաճախորդների հանդեպ՝ 15,9 մլրդ դրամ, իսկ մաքուր շահույթը 2010 թ.-ի արդյունքներով՝ 1 մլրդ դրամ ($1- 361,18 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև