19.11.2010 15:08
![Հայաստանում հունվար-հոկտեմբերին 7,9% գնաճ է գրանցվել Հայաստանում հունվար-հոկտեմբերին 7,9% գնաճ է գրանցվել](http://img.arka.am/photo/large/3635.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հունվար-հոկտեմբերին, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 7,9 տոկոսի գնաճ է գրանցվել: «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է տրամադրել Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Միաժամանակ հունվար-հոկտեմբերին, 2009 թ.-ի դեկտեմբերի համեմատ, գրանցվել է սպառողական գների 5,8 տոկոսանոց աճ:
Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում 2010 թ.-ին 4 տոկոսանոց (±1,5%) գնաճ է ծրագրված:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: