«Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունը շուկայում մրցակցության հետ կապված խնդիրներ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը դրական է գնահատում ապահովագրական շուկայում առկա առողջ մրցակցությունը և մրցակցության հետ կապված խնդիրներ չի տեսնում, ասաց ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը։

«Թերևս որքան քիչ մրցակից լինի, այնքան լավ, սակայն մրցակիցների քիչ քանակը բացասաբար է ազդում առողջ մրցակցության վրա։ Մենք մինչ օրս ոչ մի խնդիր չենք ունեցել մրցակցության հետ կապված, և հուսով ենք, որ մեր մրցակիցները՝ նույնպես»,- շաբաթ օրը ընկերության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպված սեմինարի ընթացքում ասաց նա։

Գրիգորյանը նշեց, որ ընկերությունն ապահովագրական շուկայի բոլոր մասնակիցներին իր մրցակիցն է համարում, «քանի որ բոլորն իրենց ռազմավարությունն ունեն, համապատասխան դաշտում բոլոր ընկերություններն առավելություններ ունեն, և դա հաշվի չառնելն անլուրջ մոտեցում կլիներ մեր կողմից»։

Միաժամանակ գործադիր տնօրենը նշեց, որ նորմալ է համարում այն, որ այսօրվա դրությամբ հայկական շուկայում ութ ապահովագրական ընկերություն է գործում։

«Եթե փորձենք կանոնակարգել դա արհեստական միջոցով, միանշանակ կխանգարենք գործընթացին։ Սրանք ազատ շուկայական հարաբերություններ են, և շուկան ինքը կթելադրի (ապահովագրական ընկերությունների անհրաժեշտ քանակը. «ԱՌԿԱ»)»,- ասաց Գրիգորյանը։

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ» ընկերության կողմից՝ ԱՊՀ երկրներ մուտք գործելու ռազմավարության շրջանակներում: 2008 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից ընկերությանը շնորհվել է «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու լիցենզիա (ԱՊՈ թիվ 0009): -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img