Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն աճել են Բերնանկեի մեկնաբանությունների շնորհիվ

02.04.2012 17:05
Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն աճել են Բերնանկեի մեկնաբանությունների շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ոսկու շուկայի առուվաճառքն անցավ բավականին լայն միջակայքում, սակայն երկրորդ շաբաթվա ընթացում հստակ ուղղվածության ուղղվածություն այդպես էլ չհաջողվեց ձևավորել: Արդյունքում ոսկին շաբաթն ավարտեց ոչ մեծ բարձրացումով: Թանկարժեք ակտիվն իր արժեքին ավելացրեց 0,38 տոկոս՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց մինչև 1668,01 ԱՄՆ դոլար:

Առևտրային շաբաթվա սկզբին ոսկին աճեց՝ հասնելով շաբաթվա առավելագույն արժեքին՝ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1696,77 ԱՄՆ դոլար: Պատճառը ԱՄՆ ԴՊՀ նախագահ Բեն Բերնանկեի ելույթն էր:

Կարգավորիչի ղեկավարի զգույշ տոնը՝ աշխատաշուկայի վերջին միտումների կայունության վերաբերյալ, ինչպես նաև կարգավորիչի պատրաստակամությունն առաջվա պես օգտագործել տնտեսության պաշտպանության հասանելի բոլոր գործիքները շուկայի մասնակիցների կողմից ընկալվեց որպես ԱՄՆ ԴՊՀ դրամավարկային մեղմ քաղաքականության շարունակության հավանականություն՝ խթանելով թանկարժեք ակտիվների գնումները:

Սակայն երեքշաբթիից հինգշաբթի ոսկին սակարկում էր նվազման հետ ԱՄՆ-ից ստացված մակրոտնտեսական թույլ տվյալներից հետո շուկայի գների ընդհանուր անկման, ֆիզիկական թույլ պահանջարկի, ինչպես նաև ԱՄՆ ամրացող դոլարի ֆոնի ներքո: Հնդկաստանի մանրածախ առևտրականների շարունակական գործադուլը՝ ի նշան բողոքի ոսկու ներկրման հարկի ավելացման դեմ  գործնականում նվազագույնի հասցրեց ոսկու գնումները խոշորագույն ներկրողի կողմից:

Այնուամենայնիվ, ուրբաթ՝ մարտի 30-ին թանկարժեք մետաղի գնանշումները կարողացան մասամբ վերականգնել կորուստները եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների՝ հակաճգնաժամային ֆոնդերը մինչև 700 մլրդ եվրո ավելացնելու որոշումից հետո: Բացի այդ, ներդրողները հավասարեցրեցին իրենց դիրքերը առևտրային վերջին օրը՝ ամսվա և եռամսյակի ավարտից առաջ:

Առաջիկա շաբաթ հնարավոր է ոսկու արժեքի ոչ մեծ աճ կամ կոնսոլիդացիա, սակայն կայուն աճող դինամիկայի վերականգնման համար անհրաժեշտ է կայուն ներդրումային և ֆիզիկական պահանջարկի վերականգնում: Ոսկու ֆիզիկական պահանջարկի նվազման հիմնական ռիսկերն առաջվա պես բխում են Հնդկաստանից թանկարժեք մետաղների վաճառողների շարունակվող բողոքներից: Ակտիվի պահանջարկը, հավանաբար, կբարելավվի բողոքների աստիճանական նվազումից հետո: Միևնույն ժամանակ, ամերիկյան արժույթի դիրքերը կշարունակեն խոչընդոտել ոսկու աճին:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղի դինամիկայի վրա էապես կարող է ազդել ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական ծրագրված վիճակագրությունը: Ամերիկյան վիճակագրությունից արժե առանձնացնել արտադրական հատվածի PMI գնումների մենեջերների ինդեքսի տվյալները, ADP գործակալության կողմից նոր աշխատատեղերի թիվը և մարտին ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի փոփոխությունը:

Ամերիկյան ակնկալվող զուսպ դրական վիճակագրությունը կարող է բարձրացնել թանկարժեք մետաղի գնանշումները: Ոսկու դիմադրության մակարդակը հաջորդ շաբաթ կարող է դառնալ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1715 ԱՄՆ դոլարը:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ից լավատեսական տվյալները կարող են նոր մտավախություններ առաջացնել ԴՊՀ դրամավարկային քաղաքականության խստացման կապակցությամբ և ամրացնել ամերիկյան արժույթի դիրքերը, ինչի հետևանքով ոսկին կարող է նվազել: Առաջիկա հինգ առևտրային օրերին ոսկու համար ազդակ կարող է լինել տրոյական մեկ ունցիայի դիմաց 1625 ԱՄՆ դոլար արժեքը:

Եվրոպական լուրերից հարկ է առանձնացնել PMI մարտի կոմպոզիտային ինդեքսի վերջնական տվյալների հրապարակումը, ինչպես նաև ԵԿԲ՝ տոկոսադրույքի հերթական նիստը և բանկի նախագահ Մարիո Դրագիի ավանդական մամուլի ասուլիսը: Մեր գնահատականներով, եվրոպական կարգավորիչը ոչ մի անակնկալ չի մատուցի դրամային քաղաքականության պայմանների փոփոխությունների վերաբերյալ, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ ոսկու գնանշումների վրա: Կարծում ենք, որ Կարգավորիչի կառավարիչ խորհուրդը, հավանաբար, սպասողական դիրք կզբաղեցնի լիկվիդայնության տրամադրման ընդունած քայլերից առաջացած էֆեկտը գնահատելու համար:

Նախորդ շաբաթ պղնձի արժեքը ֆյուչերսային շուկայում աճել է 0,43 տոկոսով՝ պղնձի մեկ ֆունտի դիմաց մինչև 3,8235 դոլար: Սակայն կարմիր մետաղի գնանշումները շարունակում են ընթանալ կողմնային թրենդով: Պղնձի գնանշումները հիմնական դրական ազդակը ստացել են երկուշաբթի՝ մարտի 26-ին, նրանից հետո, երբ ԱՄՆ ԴՊՀ նախագահ պարոն Բերնանկեն կասկած է հայտնել աշխատանքի շուկային վերականգնման հեռանկարների վերաբերյալ, նշելով, որ ընթացիկ մեղմ դրամավարկային քաղաքականությունն առայժմ պետք է շարունակվի:
Տվյալ մետաղի փոքր-ինչ բարձր բորսայական պահուստը Լոնդոնի մետաղների շուկայում նախորդ շաբաթ խոչընդոտել է կարմիր մետաղի գնանշումների աճին:

Հաջորդ շաբաթ պղնձի դինամիկան հիմնական կախված կլինի ԱՄՆ-ի և Չինաստանի մակրոտնտեսական աճից, ինչպես նաև ամերիկյան արժույթի դինամիկայից:
Ակնկալվում է, որ տվյալ վիճակագրությունը զուսպ դրական կլինի: Եթե այս կանխատեսումներն արդարանան, իսկ ԱՄՆ-ի և Չինաստանի արտադրական հատվածի PMI ինդեքսների տվյալները, ու ԱՄՆ աշխատանքի շուկայի թվանշանները զուսպ դրական լինեն, ապա գունավոր մետաղները, այդ թվում՝ պղինձը, կարող են շարունակել աճը: Մեր կարծիքով, կողմնային թրենդի վերընթաց աճի վստահ ճեղքման դեպքում կարող է սկսվել հերթական մրցավազքը պղնձի շուկայում:

Սակայն եթե այս վիճակագրությունը չարադրացնի հույսերը, իսկ ամերիկյան արժույթը կրկին աճի, ապա պղինձը կարող է նաև էժանանալ: Հաջորդ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի գնանշումների տատանումների ենթադրվող միջակայքը կկազմի 3,75-3,94 ԱՄՆ դոլար պղնձի մեկ ֆունտի դիմաց: -0-

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև