Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն օգոստոսին ավելացել են 26,3%-ով՝ հասնելով 209,4 մլն դոլարի

05.10.2011 14:46
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն օգոստոսին ավելացել են 26,3%-ով՝ հասնելով 209,4 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ընթացիկ տարվա օգոստոսին ստացվել է շուրջ 209,4 մլն դոլարի միջոց՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 26,3 տոկոսով (շուրջ 43,6 մլն դոլար, հաղորդվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալն օգոստոսին կազմել է 83,2 միլիոն դոլար՝ 2010 թ.-ի օգոստոսին կատարված 61,3 մլն դոլարի համեմատ (35,8տոկոսի աճ): Հաշվետու ժամանակահատվածում մուտքերի զուտ ներհոսքը կազմել է շուրջ 126,2  միլիոն դոլար՝ 2010թ.-ի օգոստոսի 104,5 միլիոն դոլարի համեմատ (20,7 տոկոսի աճ):

Միաժամանակ ընթացիկ տարվա օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, զուտ ներհոսքն ավելացել է 10,7 մլն դոլարով կամ 9,3 տոկոսով:

Ընդ որում ընթացիկ տարվա օգոստոսին, ինչպես և  2010 թ.-ի օգոստոսին,  ամենամեծ զուտ ներհոսքը գրանցվել է Ռուսաստանից (134,9 միլիոն դրամ): (1 դոլարը 375,17 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև