Ղարաբաղում բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 53,6 մլրդ դրամ

09.11.2011 15:26
Ղարաբաղում բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 53,6 մլրդ դրամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղում գործող հայկական առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2011 թ.-ի ինը ամսվա ընթացքում, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 40,3 տոկոսով և նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել 53569,2 մլն դրամ:

Միաժամանամ 2011 թ.-ի հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 5,4 տոկոս, հաղորդվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում:

Տեղեկատվության համաձայն՝ ընդհանուր վարկային պորտֆելում 52,8 տոկոսը արժութային վարկերն են: Միաժամանակ ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմել է 0,5 տոկոս:

2011 թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ բանկերի մասնաճյուղերի կողմից ներգրաված ավանդների ծավալը կազմել է 38496,9 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9,6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2,3 տոկոսով:

Ըստ տեղեկատվության՝ ավանդների 68,1 տոկոսը ժամկետային դեպոզիտներն են, 23,3 տոկոսը՝ ցպահանջ ավանդները, 8,6 տոկոսը՝ նպատակային ավանդները:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև