ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջատարն է Հայաստանում «Զոլոտայա Կորոնա-Դրամական փոխանցումներ» համակարգով վճարված փոխանցումների ցուցանիշով

22.12.2011 14:18
ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջատարն է Հայաստանում «Զոլոտայա Կորոնա-Դրամական փոխանցումներ» համակարգով վճարված փոխանցումների ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ արժանացել է հավաստագրի «Զոլոտայա Կորոնա-Դրամական փոխանցումներ» որպես այդ համակարգով վճարված փոխանցումների ծավալով առաջատար Բանկ ՀՀ-ում, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

«Մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունը հետագայում ավելի շահութաբեր և փոխշահավետ կլինի: Տվյալ հավաստագիրը ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի և համակարգի միջև հաստատված հարաբերությունների կարևորությունը»,- նշում է բանկի մամուլի ծառայությունը:

Միաժամանակ այս համակարգով վճարված փոխանցումների ծավալները չեն հաղորդվում: Մամուլի հաղորդագրության համաձայն, սկսած 2008թ.-ից Բանկը ակտիվորեն համագործակցում է «Զոլոտայա Կորոնա – Դրամական փոխանցումներ» համակարգի հետ և 2010թ. արդյունքներով ճանաչվել էր համակարգի ամենադինամիկ զարգացող գործընկերը Հայաստանում:

Բանկից նշեցին նաև, որ 2012թ-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ շարունակելու է ընդլայնել դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակները, նախատեսելով պահպանել և ավելի ամրապնդել իր առաջատար դիրքը հայաստանյան դրամական փոխանցումների շուկայում:

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1996թ.: Հիմնական բաժնետերերի թվում են ֆրանսիական Credit Agricole S.A-ն՝ 15,56% մասնաբաժնով, SACAM International ԲԸ-ն՝ 12.44%-ով, ինչպես նաև Հայաստանի 10 մարզերի գյուղացիական փոխօգնության միությունները, այդ թվում՝ Արմավիրի մարզը՝ 14,08%-ով և Արարատի մարզը՝ 12,28%-ով:
«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 206,6 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 162,8 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 43,8 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 31,2 մլրդ դրամ, բանկի համախառն վարկային ներդրումները՝ շուրջ 135,3 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 60,8 մլրդ դրամ: 2011 թվականի հունվար-սեպտեմբերին բանկի մաքուր շահույթը կազմել է ավելի քան 4,56 մլրդ դրամ:

Սեպտեմբերի 30-ի դրությամբ, երկրի տարածքում բանկն ունի 41 գործող մասնաճյուղ: --0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև