ՎՏԲ Բանկ Հայաստանը, Beeline-ը և Visa-ն ներկայացրել են համաբրենդային Visa Alliance քարտը

03.04.2012 18:04
ՎՏԲ Բանկ Հայաստանը, Beeline-ը և Visa-ն ներկայացրել են համաբրենդային Visa Alliance  քարտը

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն, «Արմենտել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) և Visa ընկերությունը երեքշաբթի Երևանում ներկայացրել են Visa Alliance նոր համաբրենդային քարտը:

Նոր գործընկերական առաջարկի շրջանակներում ՎՏԲ Բանկ Հայաստանի հաճախորդները և Beeline-ի բաժանորդները կարող են ձևակերպել դեբետային և վարկային Visa Classic Alliance և Visa Gold Alliance համաբրենդային քարտեր և դառնալ Beeline Bonus ծրագրի մասնակից:

«Քարտն առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում սովորական քարտերից. Նրանով կարելի է գնումներ կատարել, վճարել տարբեր ծառայությունների դիմաց: Առանձնահատկությունն այն է, որ դրա օգտագործմամբ կարելի է նաև բոնուսներ կուտակել և փոխարինել դրանք Beeline բջջային կապի ծառայությունների դիմաց»,-նշեց ՎՏԲ Բանկ Հայասատանի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը երեքշաբթի կայացած շնորհանդեսի ժամանակ :

Նա նաև հայտնեց, որ մինչև տարեվերջ նախատեսվում է թողարկել շուրջ 20 հազար Visa Classic Alliance և Visa Gold Alliance քարտ:

«Արմենտել» ՓԲԸ հասարակայնության հարցերով ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանն իր հերթին նշեց, որ հաճախորդներին ինտեգրված համալիր ծառայությունների տրամադրման ծրագիրը, որի իրականացման համար իրենց ջանքերն են համատեղել երեք խոշորագույն բրենդները, նմանակը չունի Հայաստանում:

«Մեր հաճախորդները, օգտվելով բանկային ծառայություներից, կկարողանան առավելություններ ստանալ բջջային կապի ծառայություններից
օգտվելիս»,- ասաց նա, ավելացնելով, որ ծրագիրը նախևառաջ ակտիվ հաճախորդների համար է:

Քարտապանները կարող են բոնուսային միավորներ կուտակել ՎՏԲ Բանկ Հայասատանի Visa Classic Alliance և Visa Gold Alliance քարտերով վճարելով գնումերի համար և ինչպես  Հայաստանի, այնպես էլ երկրից դուրս գտնվող առևտրի-սպասարկման ձեռնարկություններում, նաև Ինտերնետ ցանցում: Միավորները կուտակվում են  Beeline-ի բաժանորդի հաշվեկշռի վրա. մեկ միավոր՝ յուրաքանչյուր 70 դրամի դիմաց:

Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում Visa-ի բիզնեսի զարգացման մենեջեր Իրինա Կամխաձեն նշեց, որ նոր քարտերի թողարկումը Հայաստանի բնակիչներին հնարավորություն կտա օգտվել ունիվերսալ բանկային ապրանքից և միավորներ ստանալ քարտերի ակտիվ գործածումից:

«Քարտում կուտակված 400 բոնուսային միավորի դիմաց Beeline-ի բաժանորդները կկարողանան ստանալ անվճար 15 րոպե խոսելու կամ 30 SMS-հաղորդագրություն ուղարկելու, ինչպես նաև «գեղեցիկ համար» ձեռք բերելու հնարավորություն»,- ասաց նա:

Յուրաքանչյուր ամսվա վերջում Visa Classic Alliance և Visa Gold Alliance համաբրենդային քարտատերերը կուտակված միավորները կարող են փոխանակել Beeline բջջային ծառայությունների դիմաց:

Չօգտագործված միավորները չեն կորչի, քարտատերերը կարող են կուտակել դրանք ողջ տարվա ընթացքում և ցանկացած ժամանակ փոխանակել դրանք անհրաժեշտ ծառայությունների համար վճարումներով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:

«ԱրմենՏել» ՓԲԸ- ն «Վիմպելկոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է  (Beeline ապրանքանիշ): 2007 թվականի ապրիլից: «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը, որը մատուցում է ձայնային կապի և տվյալներիփոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ:

Visa-ն աշխարհի ավելի քան 200 երկրներում քարտապանների, առևտրասպասարկման  ձեռնարկությունների, ֆինանսական և կառավարական հաստատությունների համար էլեկտրոնային վճարումների ցանցի հասանելիություն ապահովող վճարային գլոբալ համակարգ է: ($1-390,95 դրամ)–-0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև