Հայաստանում Visa քարտերի շրջանառությունը 2011թ.-ի ընթացքում աճել է 41 տոկոսով. Visa-ի մենեջեր

03.04.2012 18:09
Հայաստանում Visa քարտերի շրջանառությունը 2011թ.-ի ընթացքում աճել է 41 տոկոսով. Visa-ի մենեջեր

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Visa քարտերի շրջանառությունը, ներառյալ բանկոմատներն ու POS տերմինալները, 2011թ.-ի դեկտեմբերին, 2010թ.-ի դեկտեմբերի համեմատ, աճել է 41 տոկոսով, հայտնեց Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում Visa-ի բիզնեսի զարգացման մենեջեր Իրինա Կամխաձեն:

Միաժամանակ Կամխաձեն զերծ է մնացել կոնկրետ թվեր նշել՝ ավելացնելով, որ առևտրային ցանցում Visa քարտերի շրջանառությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 49 տոկոսով:

Հայկական բանկերի կողմից տրված Visa քարտերի ծավալն ավելացել է 33 տոկոսով: Մենք գոհ ենք Հայաստանում ընկերության արդյունքներից: Դրանք խոսում են այն մասին, որ բանկերն ավելի ակտիվ են քարտեր թողարկում և առավել ակտիվորեն են քարոզում առևտրային ցանցում քարտերի օգտագործումը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա:
Ըստ զարգացման բիզնեսի մենեջերի՝ Հայաստանում Visa-ի հիմնական մրցակիցները մնում են կանխիկ, ոչ թե մյուս վճարային համակարգերը: Այսպիսով, ըստ նրա՝ այսօրվա դրությամբ առևտրային ցանցի անկանխիկ քարտային գործարքների և բանկոմատների միջև հարաբերակցությունը կազմում է 10 տոկոս: «Դա ավելի բարձր է, քան օրինակ՝ Ուկրաինայում կամ Վրաստանում, որտեղ այդ ցուցանիշը կազմում է 7 տոկոս: Ամեն դեպքում, զարգացած երկրներում՝ 80 տոկոս»,- նշեց նա:

ArCa հայկական վճարային համակարգը 2012թ.-ի փետրվարին 31 636 պլաստիկ քարտ է թողարկել, ինչը 15,8 տոկոսով գերազանցում է դրանց քանակը 2011թ.-ի փետրվարի համեմատ: Միաժամանակ Visa –ի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է  6 961 (29,4 տոկոս անկում):

Միաժամանակ 2012թ.-ի փետրվարին համակարգի կողմից 14 747 ArCa լոկալ քարտ (անցյալ տարվա փետրվարի համեմատ աճը կազմել է 37,4%) և MasterCard համակարգի 9 928 քարտ է թողարկել (47,5% աճ): —0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև