Զարգացման Հայկական Բանկը նոր առևտրային վարկատեսակ է առաջարկում

17.04.2012 14:18
Զարգացման Հայկական Բանկը նոր առևտրային վարկատեսակ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Զարգացման Հայկական Բանկը, բիզնեսի առանձնահատկություններից ելնելով, հաճախորդներին «Բիզնես վարկ անվտանգության բարձիկով» նոր առևտրային վարկատեսակ է առաջարկում, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վարկը իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է ընձեռում ստանալ գրավի գնահատված արժեքի մինչև 100%-ի չափով ֆինանսավորում: Վարկերը տրամադրվում են մինչև 5 տարի մարման ժամկետով, մինչև 100 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթի գումարի չափով, տարեկան տոկոսադրույքը` 12-16%:

Հաղորդագրության համաձայն, Զարգացման Բանկի վարկային ճկուն քաղաքականությունը կօգնի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի բիզնեսի լավագույն ձևով ֆինանսավորմանը և կառաջարկի վարկավորման առավել նախընտրելի տարբերակը:

«Զարգացման հայկական բանկ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1990 թ.-ին: Մինչև 1996 թ.-ը բանկը գործել է «Վերականգնման և զարգացման բանկ» անվանմամբ: 10 տոկոսից ավել մասնաբաժնով բանկի բաժնետերերն են Ռուբեն Հայրապետյանը՝ 19,98 տոկոս, Արայիկ Մեխակյանը՝ 16,95 տոկոս, Գրիգոր Թերմենջյանը՝ 16,03 տոկոս: ($1 – 392,55 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև