«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել հանքամետալուրգիական ոլորտը ՀՀ-ում

19.04.2012 12:44
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել հանքամետալուրգիական ոլորտը ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ կշարունակի ակտիվորեն ֆինանսավորել հանքամետալուրգիական ոլորտը ՀՀ-ում, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արդիականացված, ժամանակակից տեխնիկայով ավտոմատացված նոր մասնաշենքի պաշտոնական բացման ժամանակ ասաց  «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահի ժ/պ Յուրի Գուսևը:

Ըստ նրա, բանկը համագործակցում է Հայաստանի հանքամետալուրգիական ոլորտի առաջատար ընկերությունների հետ և ապագայում պլանավորում է շարունակել ներդրումեր կատարել ՀՀ-ում տվյալ ոլորտը զարգացնելու ուղղությամբ: Միաժամանակ ՎՏԲ խմբի շրջանակներում ապահովված է ԳեոՊրոՄայնինգ խմբի կազմում ներառված բոլոր ընկերությունների համալիր սպասարկումը ողջ ԱՊՀ տարածքում` միաժամանակ ապահովելով բազմակողմանի համագործակցություն:

Արդիականացված, ժամանակակից տեխնիկայով ավտոմատացված նոր մասնաշենքի բացումը նախատեսված է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արդիականացման շրջանակներում: Տվյալ տեխնոլոգիանների առկայությունը ապահովում է կոմբինատի արտադրողականության բարձրացումը և հանգեցնում է Ագարակ քաղաքում աշխատատեղերի թվի աճին, ինչը Հայաստանի Հանրապետության համար հանդիսանում է ռազմավարական կարևորության նվաճում:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, հանդիսանալով ՎՏԲ-Հայաստան բանկի ռազմավարական գործընկերներից մեկը, ձեռնարկության արդիականացման գործընթացը սկսել էր 2009թ.-ի դեկտեմբերից` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ ակտիվ մասնակցության շնորհիվ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100-տոկոսանոց բաժնետերը «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն է: «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն գործում է 2004 թվականից (2006 թվականի հունիսից ՎՏԲ ապրանքանիշի ներքո), իրականացնում է գործունեություն 1996թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված բանկային գործունեություն ծավալելու թիվ 64 լիցենզիայի հիման վրա:

2011 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկն ունի 68 մասնաճյուղ, որոնք գործում են Հայաստանի ողջ տարածքում, որոնցից 24 մասնաճյուղը Երևանում է և 44-ը՝ հանրապետության մարզերում: 2011 թ.-ի ընթացքում բանկի բանկոմատների թիվը հասել է 89-ի, POS-տերմինալներինը՝ 780-ի:-0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև