Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքն աճել է 1,50 կետով՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 411,00 դրամ

03.08.2012 17:57
Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսային փոխարժեքն աճել է 1,50 կետով՝ կազմելով մեկ դոլարի դիմաց 411,00 դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 3–ի դրությամբ NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում իրականացված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 411,00 դրամ՝  օգոստոսի 2-ի նախորդ առուվաճառքների ցուցանիշի համեմատ ավելանալով 1,50 կետով։

Ֆոնդային բորսայի՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն, այսօր ԱՄՆ դոլարով 2 գործարք է իրականացվել՝ 0,2 մլն դոլար գումարի չափով (դրամական համարժեքով` շուրջ 82,2 դրամ): Միաժամանակ օգոստոսի 3-ին NASDAQ OMX Արմենիայում եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

Օգոստոսի 3-ի դրությամբ միջին շուկայական փոխարժեքները կազմում են $1 –409,79 դրամ, €1 – 501,58 դրամ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև