Հայաստանի բանկային համակարգը 3-5 տարվա ընթացքում կաճի 18-22%–ով. փորձագետ

23.10.2012 16:50
Հայաստանի բանկային համակարգը 3-5 տարվա ընթացքում կաճի 18-22%–ով. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա 3-5 տարիներին Հայաստանի բանկային համակարգը 18-22 տոկոսանոց աճ կցուցադրի, ասաց Ամերիաբանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

Այս պահին բանկային համակարգի ցուցանիշները նույնպես վկայում են այդ մասին` մենք 20–տոկոսանոց աճ ունենք բանկերի գրեթե բոլոր ցուցանիշներով»,– երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։

«ԱՌԿԱ» գործակալության կողմից հաշվարկված հայկական առևտրային բանկերի հաշվեկշռային տվյալների համաձայն Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2012 թվականի երեք եռամսյակների ընթացքում կազմել են մոտ 2.297 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով 11.71 տոկոսով։ Միաժամանակ բանկերի պարտավորությունները հաշվետու ժամանակահատվածում աճել են 12.83 տոկոսով և կազմել են 1.902 մլրդ դրամ, վարկային ավանդներն ավելացել են 16.08 տոկոսով` մինչև 1.454 մլրդ դրամ։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև