Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում 2013թ.–ի հունվարին կրճատվել է մինչև 0,4 տ.կ.-ով՝ հասնելով 12,2%-ի

11.03.2013 15:22
Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում 2013թ.–ի հունվարին  կրճատվել է մինչև 0,4 տ.կ.-ով՝ հասնելով 12,2%-ի

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում 2013թ.-ի հունվարին, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել է 0,4 տ.կ.-ով՝ հասնելով մինչև 12,2 տոկոսի, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվետվությունում:

Միաժամանակ, տվյալների համաձայն, 2013 թվականի նշված ժամանակահատվածում  դրամային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքն նվազել է 1 տ.կ.-ով և ամրապնդվել 11,8 տոկոսի մակարդակում:

Դրան զուգընթաց, Հայաստանի առևտրային բանկերի կողմից հունվարին տրված դրամային երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքը կազմել է 16,25 տոկոս՝ նախորդ ամսվա համեմատ նվազելով 0,25 տոկոսով, իսկ արտարժութային վարկերինը՝ 13,6 տոկոս՝ մեկ ամսում ավելանալով 0,3 տ.կ.-ով:

Միաժամանակ, հունվարին դրամային կարճաժամկետ վարկերը տրվել են միջինը 16,6 տոկոս տոկոսադրույքով՝ նախորդ ամսվա  16,75 տոկոսի փոխարեն, իսկ արտարժութային վարկերը՝ 13,05 տոկոսով՝ նախորդ ամսվա 13,55 տոկոսի փոխարեն: ($1- 410,58 դրամ ) : -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև