Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for March 13th, 2013

    Իռլանդիան վերադառնում է պարտքային կապիտալի շուկա

    Wednesday, March 13th, 2013

    Իռլանդիան այսօր առաջին անգամ այն պահից, երբ Եվրամիությունը փրկեց նրան 2010 թվականին, 10–ամյա պետպարտատոմսեր է տեղաբաշխում։ Պարտքի կառավարման ազգային գործակալությունը 3 միլիարդ եվրոյի թղթերի տեղաբաշխում էր ծրագրել։ Միաժամանակ, ներդրողներից ստացվել է արդեն 12 մլրդ եվրոյի հայտ, Bloomberg–ին և The Wall Street Journal–ին են պատմել իրավիճակին իրազեկ մարդիկ, տեղեկացնում է Վեդոմոստին։

    Միջկառավարական համաձայնագրի շրջանակում Հայաստանը կարող է 79.5 մլն եվրոյի արտոնյալ վարկեր ստանալ KfW բանկից

    Wednesday, March 13th, 2013

    Հայաստանը կարող է Վերականգնման վարկերի բանկից (KfW) 79.5 մլն եվրո ընդհանուր ծավալի տարբեր ծրագրերի իրագործման արտոնյալ վարկեր ստանալ` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2013թ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից։

    Բանկիրները դրական են ընկալել Նաբիուլինայի թեկնածությունը ԿԲ ղեկավարի պաշտոնում

    Wednesday, March 13th, 2013

    Բանկիրները դրական կվերաբերվեն տնտեսական զարգացման նախկին նախարար Էլվիրա Նաբիուլինայի թեկնածությանը, որն առաջադրվել է Ռուսաստանի Բանկի ղեկավարի պաշտոնում, «Փրայմ» գործակալությանը հայտնել է Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆը, հաղորդում է Փրայմը։

    Հայաստանում մարտի 13–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 415,00 դրամ է կազմել

    Wednesday, March 13th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 13–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 415,00 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 13–ին 412,75 դրամ է կազմել

    Wednesday, March 13th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը մարտի 13–ի արդյունքներով, մարտի 12–ի ցուցանիշի համեմատ, աճել է 1,54 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 412,75 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի փոխանակման կետերում արժույթի ընդհանուր շրջանառությունը հունվարին կրճատվել է 35%–ով

    Wednesday, March 13th, 2013

    Հայաստանի փոխանակման կետերում արժույթի համախառն շրջանառությունը 2013 թվականի հունվարին, դեկտեմբերի համեմատ, կրճատվել է 35%–ով և կազմել 966 մլն միավոր, նշված է Հայաստանի Կենտրոնական բանկի` 2013 թվականի ամենամսյա տեղեկագրում։

    Եվրագոտու անկառավարելի փլուզման սպառնալիքը նվազել է. ԱՄՆ հետախուզություն

    Wednesday, March 13th, 2013

    Եվրագոտու անկառավարելի փլուզման սպառնալիքը նվազել է ԵՄ առաջնորդների կողմից ձեռնարկված գործողությունների շնորհիվ, սակայն տարածաշրջանում պահպանվում է տնտեսական քաղաքականության վերաբերյալ դժգոհությունը, որը կարող է ազդել Եվրոպայի սոցիալական և քաղաքական կառուցվածքի վրա, ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերի` ժամանակակից սպառնալիքներին նվիրված ամենամյա զեկույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    ՀՀ առևտրային բանկերի պլաստիկ քարտերով արտերկրում իրականացված գործարքների ծավալը 2013թ.–ի հունվարին աճել է 25,7%–ով` կազմելով 6,7 մլրդ դրամ

    Wednesday, March 13th, 2013

    Հայաստանի բոլոր տեսակի առևտրային բանկերի պլաստիկ քարտերի միջոցով արտերկրում իրականացված գործարքների համախառն ծավալը 2013թ.–ի հունվարին կազմել է 6,7 մլրդ դրամ` մեկ ամսում ավելանալով 25,7 տոկոսով, տեղեկացվում է 2013թ.–ի հունվարի ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատվական տեղեկագրում։

    Հայաստանի ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները 2013թ.–ի հունվարին կազմել են 735,8 մլն դոլար

    Wednesday, March 13th, 2013

    Հայաստանի Կենտրոնական բանկի արտաքին համախառն պարտավորությունները 2013 թվականի հունվարին, 2012թ.–ի դեկտեմբերի համեմատ, ավելացել են 0,67 տոկոսով և կազմել են 735,8 մլն դոլար, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

    Երեքշաբթի եվրոն էժանացել է դոլարի նկատմամբ Բունդեսբանկի ղեկավարի հայտարարությունների հիման վրա

    Wednesday, March 13th, 2013

    Երեքշաբթի տեղի ունեցած առուվաճառքի արդյունքներով եվրոյի փոխարժեքը նվազեց դոլարի նկատմամբ EUR +0,05%` եվրագոտու տնտեսության, ինչպես նաև Իտալիայի պետական թղթերի տեղադրման արդյունքների և երկրի քաղաքական ապագայի պահպանվող մտավախությունների վերաբերյալ գերմանական Կենտրոնական բանկի ղեկավար Իենս Վայդմանի հայտարարությունների ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմը։