Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2013
    M T W T F S S
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Archive for March 27th, 2013

    S&P. Կիպրոսում ստեղծված իրավիճակի ազդեցությունը ռուսական բանկերի վրա զգալի չի լինի

    Wednesday, March 27th, 2013

    Կիպրոսի իրադարձությունները երկրում ներկայացված ռուսական բանկերի ֆինանսական ցուցանիշների վրա հարաբերականորեն փոքր ազդեցություն կունենան։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Банки.ру–ն, ասվում է Standard & Poor’s–ի հաղորդագրությունում։ Սակայն վերլուծաբանները մատնանշում են պահպանվող անորոշությունը։ Նրանց կարծիքով, ամենից շատ բոլոր ռիսկերի ենթակա է ՎՏԲ բանկը։

    Հայաստանում մարտի 27–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը 419,95 դրամ է կազմել

    Wednesday, March 27th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 27–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 419,95 դրամ է կազմել։

    ՌԴ–ն կարծում է, որ ԲՌԻԿՍ զարգացման բանկի ստեղծման որոշում կայացնելու համար դեռ շուտ է

    Wednesday, March 27th, 2013

    Ռուսաստանը հայտարարություն է կցել ԲՌԻԿՍ–ի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի իններորդ պարագրաֆին` Միավորման զարգացման բանկի ստեղծման վերաբերյալ։ ՌԴ–ն կարծում է, որ բանկի ստեղծման մասին որոշում կայացնելու համար դեռ շուտ է, հիմք է պետք, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 27–ին 418,51 դրամ է կազմել

    Wednesday, March 27th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը մարտի 27–ին, մարտի 26–ի համեմատ, ավելացել է 0.49 կետով և կազմել է 418,51 դրամ` մեկ դոլարի դիմաց։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ԲՌԻԿՍ–ի գործարար խորհուրդ է ստեղծվել կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում

    Wednesday, March 27th, 2013

    Չորեքշաբթի ստեղծվել է ԲՌԻԿՍ–ի գործարար խորհուրդ, ԲՌԻԿՍ–ի առաջնորդների և գործնական շրջանակների ներկայացուցիչների հետ աշխատանքային նախաճաշի ընթացքում հայտնել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսության մեջ արված վարկային ներդրումները 2013թ.–ի փետրվարին ավելացել են 1,7%-ով՝ գերազանցելով 1 551,7 մլրդ դրամը

    Wednesday, March 27th, 2013

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտ տնտեսություն ուղղված վարկերը 2013թ.-ի փետրվարին, հունվարի համեմատ, ավելացել են 1,7 տոկոսով և կազմել 1 551,7 մլրդ դրամ, ներկայացված է ՀՀ ԿԲ կայքում:

    Bank of Cyprus–ի տնօրենների խորհուրդը չի ընդունել բանկի ղեկավարի հրաժարականը

    Wednesday, March 27th, 2013

    Bank of Cyprus-ի տնօրենների խորհուրդը չի ընդունել այդ խոշորագույն կիպրոսյան բանկի ղեկավարի և տնօրենների խորհրդի չորս անդամների հրաժարականը, տեղեկացվում է վարկային կազմակերպության հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

    Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2013թ.–ի փետրվարի վերջին կազմել է 458,8 մլրդ դրամ

    Wednesday, March 27th, 2013

    Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2013 թվականի փետրվարի վերջին կազմել է 458,8 մլրդ դրամ` հունվարի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ ավելանալով 1,6 տոկոսով: Այդ մասին հրապարակված է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում: