Արարատբանկը 2012թ.–ին ավելի քան 297 մլն դրամ է ուղղել շահաբաժնի վճարման համար

14.06.2013 18:34
Արարատբանկը 2012թ.–ին ավելի քան 297 մլն դրամ է ուղղել շահաբաժնի վճարման համար

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. Արարատբանկը 2012թ.–ի գործունեության արդյունքներով ավելի քան 297 մլն դրամ է ուղղել իր բաժնետերերին դիվիդենտներ վճարելու համար։

«Դիվիդենտների վճարման համար ավելի քան 297 մլն դրամ կուղղվի 2012թ.–ին ստացված 3,332 մլն դրամի չափով զուտ շահույթից»,– ուրբաթ բանկի բաժնետերերի ամենամյա ժողովի ժամանակ ասաց «Արարատբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։

Ըստ նրա, այսօրվա դրությամբ բանկի բաժնետեր է 83 մարդ, իսկ բաժնետոմսերի ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 1,27 մլրդ դրամ։ Շահաբաժինները կվճարվեն մեկ բաժնետոմսի դիմաց շուրջ 232,5 դրամ հաշվարկով։

Վարչության նախագահը տեղեկացրեց նաև, որ Արարատբանկի զուտ շահույթի ընդհանուր ծավալից 200 մլն դրամը կուղղվի պահուստային ֆոնդի համալրմանը։

«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին: - 0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև