Archives by Month:

Calendar:

  • Calendar

    June 2013
    M T W T F S S
    « May   Jul »
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Archive for June 26th, 2013

    ԱՄՆ–ի ՀՆԱ–ի թույլ տվյալների պատճառով նավթային ֆյուչերսների գները նվազել են

    Wednesday, June 26th, 2013

    ԱՄՆ–ի ՀՆԱ–ի թույլ տվյալները չկարողացան օգնել Brent և Light Sweet նավթային ֆյուչերսների գներին, որոնք օրվա սկզբից հիմնականում նվազում էին։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հունիսի 26–ին 410,29 դրամ է կազմել

    Wednesday, June 26th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական արժեքը հունիսի 26-ի արդյունքներով, հունիսի 25–ի ցուցանիշի համեմատ, կրճատվել է 0,41 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 410,29 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունիսի 26–ին 410,00 դրամ է կազմել

    Wednesday, June 26th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունիսի 26-ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 410,00 դրամ է կազմել:

    «Ամերիա» ՓԲԸ–ն ներկայացրել է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի արդյունքները

    Wednesday, June 26th, 2013

    «Ամերիա» ՓԲԸ–ն Ծաղկաձորում կազմակերպված սեմինարի ընթացքում ներկայացրել է «Դատարանների դիտարկման ծառայություններ» ծրագրի արդյունքները, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից և իրականացվում ՀՀ արդարադատության նախարարությանն առընթեր Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի պատվերով։

    ՀՀ ԿԲ վճարային համակարգի միջոցով իրականացված վճարումների միջին օրական ծավալն առաջին եռամսյակում աճել է 20%–ով` հասնելով 112,6 մլրդ դրամի

    Wednesday, June 26th, 2013

    Հայաստանի Կենտրոնական բանկի վճարային համակարգի միջոցով իրականացված վճարումների միջին օրական ծավալը 2013թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 112,6 մլրդ դրամ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 20 տոկոսով, նշված է «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում»։

    Մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը Հայաստան I եռամսյակում աճել է 16%–ով` մինչև 97,9 մլրդ դրամ

    Wednesday, June 26th, 2013

    Մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը Հայաստան հանրապետության բանկերում գործող դրամական փոխանցումների միջազգային համակարգերով 2013 թվականի առաջին եռամսյակում ավելացել է 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմար 16 տոկոսով` մինչև 97,9 մլրդ դրամ, ասվում է «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերի» 2013 թվականի առաջին եռամսյակի համարում։

    Հայաստանի Կենտրոնական բանկը անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%

    Wednesday, June 26th, 2013

    Հայաստանի Կենտրոնական բանկի հունիսի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` 8%, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը:

    Անելիք Բանկը ներկայացրել է ANELIK BANK MasterCard GOLD PRIVILEGE MAN/ LADY քարտը` մի շարք առավելություններով

    Wednesday, June 26th, 2013

    Անելիք Բանկը շուկա է հանել ANELIK BANK MasterCard GOLD PRIVILEGE MAN/ LADY քարտեր, որոնք բացի վճարահաշվարկային քարտ լինելուց իրենց մեջ ներառում են, զեղչային, ակումբային քարտերի բոլոր առավելությունները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

    ԱԽՏ բորսաները պլյուսով են բացվել ԱՄՆ բորսաների աճից հետո

    Wednesday, June 26th, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի` հունիսի 26-ի առուվաճառքները բացել են աճով` ԱՄՆ-ից ստացված սպառողների վստահության և երկարաժամկետ օգտագործման ապրանքների վերաբերյալ ուժեղ վիճակագրության ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։