Մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը Հայաստան I եռամսյակում աճել է 16%–ով` մինչև 97,9 մլրդ դրամ

26.06.2013 14:49
Մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը Հայաստան I եռամսյակում աճել է 16%–ով` մինչև 97,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը Հայաստան հանրապետության բանկերում գործող դրամական փոխանցումների միջազգային համակարգերով 2013 թվականի առաջին եռամսյակում ավելացել է 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմար 16 տոկոսով` մինչև 97,9 մլրդ դրամ, ասվում է «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերի» 2013 թվականի առաջին եռամսյակի համարում։

Դրամական փոխանցումների միջազգային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների անդամ–առևտրային բանկերով դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 116,7 մլրդ դրամ` 2012 թվականի առաջին եռամսյակի համեմատ ավելանալով 16 տոկսով, իսկ դեպի Հայաստան փոխանցումների թիվը կազմել է 755 հազար։ Միաժամանակ առաջին եռամսյակում դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը գերազանցել է Հայաստանից փոխանցումների ծավալը 6,2 անգամ։

Ինչպես նշվում է ԿԲ բանբերում, դեպի Հայաստան դրամական միջազգային համակարգերով մեկ փոխանցման ծավալը միջինը կազմել է 204 հազար դրամ։

Միաժամանակ 2013 թվականի առաջին եռամսյակում առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց վճարները կազմել են մոտ 55,3 մլրդ դրամ` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատածի համեմատ 24 տոկոսով։

Միաժամանակ վճարի չափը միջինը կազմել է 4,4 մլն դրամ (2012 թվականի I եռամսյակի համեմատ աճը` 2,2 մլն դրամով)։Միաժամանակ ֆիզիկական անձանց փոխանցումներն արտասահման բանկերի թղթակցային հաշիվներով կազմել են 56 մլրդ դրամ (աճը` 8,2 մլրդ դրամով)։($1 – 410,70 դրամ է)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև