ՀՀ ԿԲ վճարային համակարգի միջոցով իրականացված վճարումների միջին օրական ծավալն առաջին եռամսյակում աճել է 20%–ով` հասնելով 112,6 մլրդ դրամի

26.06.2013 14:57
ՀՀ ԿԲ վճարային համակարգի միջոցով իրականացված վճարումների միջին օրական ծավալն առաջին եռամսյակում աճել է 20%–ով` հասնելով 112,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի վճարային համակարգի միջոցով իրականացված վճարումների միջին օրական ծավալը 2013թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 112,6 մլրդ դրամ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 20 տոկոսով, նշված է «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերում»։
Օրական իրականացվել է 20 հազար վճարում, ինչը 7 տոկոսով շատ է անցյալ տարվա նույն ցուցանիշից։

Էլեկտրոնային վճարումների միջոցով իրականացված փոխանցումների միջին օրական ծավալը (առանց բորսայական գործունեության հաշվետվության) 2013թ.–ի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 30,4 մլրդ դրամ, ինչը 7 տոկոսով պակաս է 2012թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Միաժամանակ բորսայական գործարքների իրականացման հետ կապված էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով կատարված փոխանցումների միջին օրական ծավալը կազմել է 79 մլրդ դրամ, իսկ փոխանցւմների քանակը` 570։ ($1–ը 410,70 դրամ է)—0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև