Հայաստանում մարտի 6–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 0,03% և 1 դոլարի դիմաց 414.41 դրամ է կազմել

06.03.2014 17:42
Հայաստանում մարտի 6–ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը նվազել է 0,03% և 1 դոլարի դիմաց 414.41 դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 6–ին կատարված գործարքների արդյունքում, մարտի 5-ի ցուցանիշի համեմատ իջել է 0,03% և ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմել է 414.41 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է մոտ 4,35 մլն դոլարի (մոտ 1,8 մլրդ դրամ) 28 գործարք։ Միաժամանակ NASDAQ OMX Արմենիայում մարտի 6–ին եվրոյով գործարքներ չեն իրականացվել։

Մարտի 6-ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքները հետևյալն են` $1–ը` 414,66 դրամ, €1 –ը` 569,45 դրամ։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև