Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2014
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Archive for April, 2014

    ԵՄ կոռումպացված պաշտոնյաների թիվն աճել է

    Wednesday, April 30th, 2014

    ԵՄ ինստիտուտների աշխատակիցների թիվը, որոնց նկատմամբ կոռուպցիայի փաստով հետաքննություն է կատարվում, տարեցտարի աճում է։ Այդ մասին հայտարարել է OLAF (ԵՄ խարդախության դեմ պայքարի ստորաբաժանում) ղեկավար Ջովանի Քեսլերը` 2013 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս, Բրյուսելից հայտնում է Банки.ру–ի թղթակիցը։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,49 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 413,59 դրամ

    Wednesday, April 30th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ապրիլի 30–ի արդյունքներով, ապրիլի 29–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,49 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413,59 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Ամերիաբանկի զուտ շահույթն առաջին եռամսյակում աճել է 2%–ով` կազմելով 1.4 մլրդ դրամ

    Wednesday, April 30th, 2014

    Ամերիաբանկի զուտ շահույթն առաջին եռամսյակում աճել է 2%–ով` մինչև 1.4 մլրդ դրամ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ–ի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի անդամ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ամփոփելով 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքները։

    «ԱՌԿԱ» գործակալությունը 18 տարեկան է

    Wednesday, April 30th, 2014

    Բարեկամներ, գործընկերներ,

    «ԱՌԿԱ» գործակալությունը մայիսի 1–ին հատուկ տարեթիվ է նշում` գործակալության 18–ամյակը։ Արդեն այդքան տարի մենք աշխատում ենք հայկական մեդիաշուկայում և ձեզ ամեն օր տեղեկատվություն ենք տրամադրում երկրում և աշխարհում տեղի ունեցող առավել առանցքային իրադարձությունների մասին։

    Հայաստանի ՎԿ վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները I եռամսյակում աճել են 21,4%-ով՝ մինչև 179,4 մլրդ. դրամ

    Wednesday, April 30th, 2014

    ՀՀ վարկային կազմակերպությունների վարկային ներդրումները և լիզինգային գործառնությունները 2014թ.–ի I եռամսյակում կազմել են 179,4 ավելի քան մլրդ. դրամ՝ 2013թ. I եռամսյակի համեմատ աճելով 214,8%-ով:

    Հայաստանի 7 ապահովագրական ընկերություններից վեցը 2014 թ.–ի առաջին կիսամյակում ներառվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում

    Tuesday, April 29th, 2014

    Հայաստանի 7 ապահովագրական ընկերություններից վեցը 2014 թ.–ի առաջին կիսամյակում ներառվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում` պետբյուջե վճարելով մոտ 632,7 մլն դրամ, հաղորդվում է ՀՀ ՊԵԿ–ի կայքում։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 29–ին աճել է 0.21 տոկոսով և կազմել 1 դոլարի դիմաց 413.92 դրամ

    Tuesday, April 29th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 29–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, աճել է 0.21 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413.92 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,30 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 413,10 դրամ

    Tuesday, April 29th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ապրիլի 29–ի արդյունքներով, ապրիլի 28–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,30 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413,10 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՀՀ ԿԲ–ն մշակույթի և գիտության հայտնի գործիչների երեք հուշադրամներ է թողարկել

    Tuesday, April 29th, 2014

    ՀՀ ԿԲ–ն թողարկել է հայ բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Շիրազի 100–ամյակին նվիրված ոսկե հուշադրամ, ինչպես նաև եկեղեցական գործիչ և հայ առաջին գրահատարակիչներից մեկի` Ոսկան Երևանցու 400–ամյակին և Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 100–ամյակին նվիրված արծաթե հուշադրամներ, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

    ՀՀ առևտրային բանկերը 2014թ.–ի 1–ին եռամսյակում 8.9 մլրդ դրամ հարկ են վճարել պետբյուջե

    Tuesday, April 29th, 2014

    Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում 2014թ.–ի առաջին եռամսյակի արդյունքներով ընդգրկվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը (21 բանկ), որոնք ընդհանուր առմամբ շուրջ 8.9 մլրդ դրամ են վճարել պետբյուջե 2013 թվականի նույն ժամանակահատվածի 8.6 մլրդ դրամի դիմաց, նշված է ՀՀ ՊԵԿ–ի կայքում։