Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2014
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archive for March 28th, 2014

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը աճել է 0,83 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 412,90 դրամ

    Friday, March 28th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում մարտի 28–ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մարտի 27–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,83 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 412,90 դրամ։ Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը մարտի 28–ին աճել է 0,49 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 414 դրամ

    Friday, March 28th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 28–ին կատարված գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, ավելացել է 0,49 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել 414 դրամ։

    Հայաստանում ԱՊՊԱ փոխհատուցումների ծավալը հունվար–փետրվարին կազմել է 1.68 մլրդ դոլար

    Friday, March 28th, 2014

    Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականի հունվար–փետրվարին 1.68 մլրդ դրամի 9 286 ԱՊՊԱ փոխհատուցում են վճարել, ինչը 8.9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից։

    ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում փետրվարի վերջին կազմել է 69,4%` նվազելով 9,7 տ.կ.

    Friday, March 28th, 2014

    ԱՊՊԱ հատվածի վնասաբերության ցուցանիշը Հայաստանում 2014թ. փետրվարին կազմել է 69,4%` հունվարի համեմատ նվազելով 9,7տ.կ., ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

    Հայաստանի միջազգային համախառն պահուստներն աճել են 25.1%` 2013 թ.–ի վերջին կազմելով 2 251,6 մլն դոլար

    Friday, March 28th, 2014

    Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2013 թ.–ի վերջին կազմել են 2 251,6 մլն դոլար ($2 251 613 259,89)` տարեսկզբի համեմատ ավելանալով 25.1 տոկոսով, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։