Պետական պարտատոմսերում համախառն ներդրումներն օգոստոսին նվազել են 10,3%–ով` հասնելով 239,5 մլրդ դրամի

14.10.2014 19:42
Պետական պարտատոմսերում համախառն ներդրումներն օգոստոսին նվազել են 10,3%–ով` հասնելով 239,5 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական պարտատոմսերում կատարված համախառն ներդրումները 2014թ.–ի օգոստոսին կազմել են 239,5  մլրդ դրամ` մեկ ամսում նվազելով 10,3 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ` 2014 թվականի  ամենամսյա տեղեկագրում։

ԿԲ տվյալների համաձայն` Հայաստանի պետական պարտատոմսերում ռեզիդենտների ներդրումները 2014 թվականի օգոստոսին կազմել են մոտ 238,9 մլրդ դրամ` նվազելով 10,3 տոկոսով։

Միաժամանակ, Հայաստանի պետական պարտատոմսերում հայկական բանկերի կատարած ներդրումները կազմել են մոտ 129,1  մլրդ դրամ` ավելանալով 1,1 տոկոսով,  իսկ ՀՀ ԿԲ ներդրումները կազմել են մոտ 45 մլրդ դրամ` ավելանալով 2,4 %-ով։

Պետական պարտատոմսերում ոչ բանկային գործակալներն ու դիլերները օգոստոսին ներդրումներ չեն կատարել, իսկ ոչ բանկային ներդրողները կատարել են 31,5 մլրդ դրամի ներդրում (մոտ 28,3% անկում)։Ոչ ռեզիդենտների ներդրումները պետական պարտատոմսերում կազմել են 583,93 մլն։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև