ԵԿԲ-ն իտալական հիփոթեքային պարտատոմսեր է ձեռք բերել

22.10.2014 15:00
ԵԿԲ-ն իտալական հիփոթեքային պարտատոմսեր է ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի կենտրոնական բանկը ակտիվների գնման ծրագրի շրջանակում երկուշաբթի սկսել է իտալական էմիտենտների կարճաժամկետ պարտատոմսերի գնման գործընթացը, որոնք ապահովված են հիփոթեքով, Bloomberg գործակալությանը տեղեկացրել են ԵԿԲ-ի գործառնությունների մասին իրազեկ երկու աղբյուրներ, հաղորդում է Vestifinance.ru-ն:

Նրանց տվյալներով՝ ԿԲ-ն գնել է իտալական խոշորագույն բանկի՝ – Intesa Sanpaolo SpA-ի արժեթղթերը:

Ավելի վաղ ԿԲ-ն ձեռք է բերել երկու խոշորագույն ֆրանսիական բանկերի՝ BNP Paribas SA-ի և Societe Generale SA-ի արժեթղթերը:

ԵԿԲ-ն մտադիր է օգտագործել եվրագոտու հիփոթեքային պարտատոմոսերի շուկան, որի ծավալը կազմում է  3,3 տրիլիոն դոլար՝ տարածաշրջանում տնտեսական աճը խթանելու համար: Այդ արժեթղթերն արդեն ավելի քան 250 տարի առանձնացել են բարձր գրավչությամբ ներդրողների համար, քանի որ դրանք ապահովված են ակտիվների պուլով և ունեն ապահովագրողի երաշխիք:

«Այսօրվանից մենք կիմանանք որքան ակտիվ է ԵԿԲ-ն գնելու պարտատոմսերը», - նշել է Լոնդոնում Banco Bilbao Vizcaya Argentaria SA-ում եվրոպական վարկային շուկաների ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Ագուստին Մարտինը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև