ԱՄՀ-ն կօգնի ԵԿԲ-ին պետական պարտատոմսերի գնման հարցում

10.09.2012 16:09
ԱՄՀ-ն կօգնի ԵԿԲ-ին պետական պարտատոմսերի գնման հարցում

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) շահագրգռված է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ)՝ պետական պարտատոմսեր գնելու ծրագրում մասնակցությամբ: Այդ մասին Վլադիվոստոկում կայացած ԱԽՏՀ գագաթնաժողովի ժամանակ տեղեկացրել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը, գրում է РБК-ն:

ԱՄՀ-ն պատրաստ է որպես խորհրդատու և կարգավորիչ մասնակցել ծրագրին, նշել է Ք. Լագարդը: «Նախկինում ԵԿԲ-ն տեղեկացրել էր, որ ողջունում է մեր օգնությունը, և մենք ուրախությամբ  այն կտրամադրենք»,- լրագրողներին հայտնել է նա:

«Անշուշտ, մենք կցանկանայինք հանդես գալ խորհրդատուի դերում և անմիջական մասնակցություն ունենալ պետական պարտատոմսերի գնման ծրագրի կայացմանը: Որպես կանոն, ԱՄՀ-ն չի կարգավորում այն ծրագրերը, որոնց կայացման հարցում մեր մասնագետները չեն մասնակցում»,- նշել է ԱՄՀ-ի ղեկավարը:

Հիշեցնենք, որ ԵԿԲ-ն հայտարարել է երկրորդական շուկայում եվրագոտու խնդրահարույց երկրների պետական պարտատոմսերի գնման նոր ծրագրի մասին: ԵԿԲ կառավարական խորհուրդը 2012թ.-ի սեպտեմբերի 6-ին համաձայնեցրել է սուվերեն պարտատոմսերի երկրորդական շուկաներում ուղիղ մոնետար գործառնությունների նոր ծրագրի պայմանները (Outright Monetary Transactions, OMT): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև