Ճապոնիայի ԿԲ–ն հայտարարել է, որ մեղմացնում է դրամական քաղաքականությունը

31.10.2014 11:46
Ճապոնիայի ԿԲ–ն հայտարարել է, որ մեղմացնում է դրամական քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի կենտրոնական բանկը հայտարարել է դրամական քաղաքականության մեղմացման լրացուցիչ քայլեր սահմանելու որոշման մասին և կընդլայնի երկրի փողի բազան տարեկան մինչև 80 տրլն իեն (մոտ 725 մլրդ դոլար), հաղորդում է Փրայմը։

Այդ մասին որոշումն ընդունվել է ազգային գլխավոր ֆինանսական կարգավորիչի կառավարիչ խորհրդի նիստի ընթացքում։

Սեպտեմբերին Ճապոնիայի բանկը հայտարարել էր երկրում փողի բազան տարեկան 60-70 տրլն իենով (մոտ 544-635 մլրդ դոլար) ընդլայնելու մասին տարեկան գնաճի տեմպերը  մինչև 2 տոկոսի հասցնելու համար։ Սակայն ճապոնական տնտեսության մասին բացասական տվյալների պատճառով կարգավորիչը ստիպված եղավ այդ գումարը բարձրացնել 10 տրլն իենով։

ԿԲ–ի որոշման հրապարակումից անմիջապես հետո Տոկիոյի Nikkei բորսայի ցուցիչը կտրուկ աճել է 4 տոկոսով և անցել 16 000 կետի ցուցանիշը` մնալով 16 327,18 կետում (14:05 տեղական ժամանակով, Երևանի ժամանակով` 09:05)։ Իենը սահմանել է 6–ամյա ռեկորդ` Տոկիոյի բորսայում մեկ դոլարի դիմաց արդեն տալիս են համարյա 110.3 իեն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև