NASDAQ OMX Արմենիայում դեկտեմբերի 3-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

03.12.2014 20:48
NASDAQ OMX Արմենիայում դեկտեմբերի 3-ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիայում դեկտեմբերի 3–ին դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։

Ինչպես վկայում են NASDAQ OMX Արմենիայի` «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները, դեկտեմբերի 3–ին դոլարի պահանջարկի գինը կազմել է մեկ դոլարի դիմաց 440 դրամ։

Մեկ օր առաջ բորսայում դոլարով գործարք չի կատարվել մեկ դոլարի դիմաց 439 դրամ պահանջարկի գնով։

Արտարժույթով վերջին գործարքն իրականացվել է դեկտեմբերի 1-ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 438,62 դրամ։

Դեկտեմբերի 3-ին գրանցված միջին շուկայական փոխարժեքներն են՝ 1 դոլարը` 442.48 դրամ, 1 եվրոն` 545.45 դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև